Վանաձորում թալանել են տեղի մթերային խանութի տնօրենի տունը. չհրկիզվող պահարանից հափշտակել են խոշոր չափի դրամ, ԱՄՆ դոլար, եվրո ու ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննաչակն վարչութհունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 8-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ՝ 51-ամյա Նունե Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ց մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք 3-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբի դուռը արտաքին միջամտությամբ բացելու միջոցով ներս են մտել տուն և ննջասենյակից հափշտակել չհրկիզվող պահարանում պահվող մոտ 2 մլն 500 հազար դրամ, 3300 ԱՄՆ դոլար, 2200 եվրո և տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ Այնուհետև գողը կամ գողերը հյուրասենյակի պահարանից հափշտակել են այնտեղ եղած 200 հազար դրամ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը և Լոռու մարզային քննչական վարչության խումբն ու ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սարգսյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց և մթերային խանութի տնօրեն է։ 

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am