Պատին հենած դրոշի համար ՊԵԿ աշխատակցին աշխատանքից կարելի է ազատել, իսկ պատռված դրոշի համար՝ թաղապետին՝ ո՞չ

«Իրատես» թերթը գրում է. «Չգիտեմ՝ Նորագավթի մաքսատան աշխատակիցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել, ապա նորից աշխատանքի էր ընդունվել պատին հենված դրոշի համար, երբեւէ կմոռանա՞ Փաշինյանի պահվածքն ու խոսելու տոնը, ես որ հաստատ չեմ մոռանա: Քանիցս ասել եմ, ու նորից կրկնեմ՝ «Հայաստանի հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացու» հետ բարձր տոնով, մուննաթով, «ոնց ասեմ, այդպես է լինելու» սկզբունքով խոսելու իրավունք չունի ոչ ոք: Առավել եւս՝ իրեն ժողովրդի մի մասը, իսկ ժողովրդին իշխանություն համարող անհատը, որ սեր ու հանդուրժողականություն է քարոզում:

Հարավ-արեւմտյան թաղամասի փողոցներից մեկում օրեր առաջ ծակված, պատռված դրոշ նկատեցի, ու առաջին տեսարանը, որ մտապատկերեցի, թաղապետին տեսախցիկների առաջ հանդիմանող վարչապետն էր՝ «կտանես կկարես, կկախես իր տեղում ու դիմում կգրես» ելույթով: Իհարկե, նման բան տեղի չի ունեցել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ինձ վստահեցրեց՝ դրոշը փոխված է, բայց հարցիս՝ իսկ թաղապետն աշխատանքից ազատվա՞ծ է, պատասխանել չկարողացավ: Իհարկե շատ լավ է, գերազանց, որ դրոշը փոխվել է. պետական խորհրդանիշների նկատմամբ բոլորս պետք է ուշադիր լինենք, հարգանքով վերաբերվենք, առավել եւս՝ պետական ծառայողները:

Երկակի ստանդարտները, սակայն, ընդունելի չեն: Եթե ՊԵԿ աշխատակցի վրա կարելի էր մուննաթ գալ ու աշխատանքից ազատվելու վճիռ կայացնել ոտքի վրա, ապա նման վերաբերմունքի պետք է արժանանան նաեւ մյուս չինովնիկները: Բնավ կողմ չեմ, որ փոշոտ կամ պատռված դրոշը ժամանակին չփոխելու համար մարդկանց անարգանքի սյանը գամեն ու հեռացնեն աշխատանքից, բայց եթե կա նախադեպ, ապա այն հատվածական չպետք է լինի:

Եթե հասկացել ես, որ սխալ ես արտահայտվել ու անտեղի որոշում կայացրել, ապա ոչ թե «բարի կամք դրսեւորել ու մարդուն աշխատանքի վերականգնել» է պետք, այլ ընդամենը կամք ունենալ ու խոստովանել՝ վրդովված եմ եղել, ներողամիտ եղեք:

Երբ քննադատում էինք, որ պատին հենած դրոշի համար մարդու հետ չի կարելի նման տոնով խոսել, փաշինյանամետները անարգանքի մի սյանն էլ մեզ էին գամում, թե «ինչպե՞ս կարելի է չհարգել պետական խորհրդանիշը»: Իսկ ու՞ր են այժմ պետականության համար մտահոգվածները, ինչո՞ւ են լուռ: Գուցե այն պատճառով, որ «թավշյա հեղափոխության» օրերին մարմնի փարթամ մասերը դրոշ-կրծկալով էին ծածկում կամ դրոշը որպես սփռոց ծառայեցնում թղթախաղի համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1560 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am