Մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում. բաց նամակ վարչապետին

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիետա Զաքարյանը SHAMSHYAN.com-ի միջոցով բաց նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև. Հարգարժան պարոն Փաշինյան և աշխարհասփյուր հայ ժողովուրդ.

Ձեզ դիմում են 2019 թ. դեկտեմբերի 23- ին Արարատի մարզի Մասիս քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները։ Սրտի խորը ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում համադասարանցու ձեռքով ՝ թուրք- ենիչեներներին վայել, ստոր մեթոդով դաժանությամբ մորթելով և թալանելով, ինչը մենք տեսանք ապրիլյան քառօրյայում՝ երբ թուրք- ազերիների ձեռքերով մորթվեցին բազմաթիվ առյուծ զավակներ։

Դաժանաբար սպանվել է ոչ միայն անչափահաս երեխա, այլև զինակոչիկ, որն անցնում էր բուժզննում, որպեսզի 2020 թվականի հունիսին համալրեր հայկական բանակի շարքերը և պաշտպաներ հայրենիքը արտաքին թշնամուց։ Խոր ցավով ուզում ենք տեղեկացնել ,որ մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում կատարվածի համար և շարջառիթը եղել է միայն թալանը Կան ենթադրություններ , որ մարդասպանը կատարել է մի շարք հանցագործություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չի բացահայտվել։ Մարդասպանը կանխամտածմած կատարել է մեր որդու սպանությունը, որպեսզի դառնա քրեական հեղինակություն «գող»։ Ցավալի փաստ է, որ նման հանցագործները մեր երկրում ունեն փաստաբան ընտրելու իրավունք։ Մենք սովոր ենք, որ հայ մարդուն սպանողին անվանենք «թուրք» , ապա ինչպես անվանենք «թուրք»-ի կողմից կատարած հանցագործությունը պաշտպանող փաստաբանին , երևի թե «АДВОКАТ ДЬЯВОЛА»։ Հարց է ծագում, ի՞նչ խղճով է այդ փաստաբանը ծախսելու արյունոտ փողորը կամ ի՞նչ ոգով է դաստիարակելու իր երեխաներին։

Հարգարժան վարչապետ. Խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության ներքո պահել «թուրք»- մարդասպանի կողմից կատարված հանցագործության քննությունը և դատավարությունը։ Քանի որ մեր երկրում մահապատիժը գոյություն չունի հետևաբար խնդրում ենք մարդասպանի համար սահմանել ցմահ ազատազրկում։ Իսկ ինչ վերաբերվում է մարդասպանի ծնողներին, մեր ցավը և կսկիծը մեղմացնելու նպատակով կուզենաինք նրանք բնակվեին ՝ խաղաղ բնակչությունից հեռու հեռավոր ազատագրված տարածքներում ՝ որոնց ազատագրմանը 1993-1994 թվականներին մասնակցել է սպանված Էդուարդի հայրը՝ Պավել Բեգլարյանը։

Կոչով դիմում ենք ողջ հանրությանը վերոնշյալ ոճիրը չմատնել անտարբերության, կիսվել և տարածել որդեկորույս ծնողների բաց նամակը։ Մենք գիտենք ինչպես վարվել արտաքին թշնամինների հետ, սակայն չգիտենք ինչպես վարվել մեր ներքին թշնամու հետ խնդրում ենք հետամուտ լինել, որպեսզի դատավարությունը լինի արդար և անաչառ, մարդասպանը ստանա իր արժանի պատիժը, քանի որ դա կարող է վերաբերվել բոլորին։ 

դիտվել է 908 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am