Էրդողան-Պուտին փոխադարձ ջերմ ժպիտներ ու սուր հարցեր՝ փակ հանդիպմանը

Ռուսական գազն այսուհետ կհոսի Թուրքիա՝ նոր գազատարով. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ պաշտոնապես բացեցին «Թուրքական հոսքը», որով նախատեսվում է Կրասնոդարից տարեկան ավելի քան 30 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել Թուրքիա՝ Սև ծովի հատակով:

«Սա պատմական նշանակություն ունեցող նախագիծ է», - հանդիսավոր բացմանը հայտարարեց նախագահ Էրդողանը՝ մի քանի անգամ ընդգծելով՝ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է, Վլադիմիր Պուտինը՝ իր լավ ընկերը. - «Ռուսաստանը Թուրքիայի գազ մատակարարողների շարքում առաջին երկիրն է, ինչը ցույց է տալիս, որ մենք խորացնում ենք մեր համագործակցությունը փոխշահավետ ուղղություններով: Ռուս-թուրքական գործընկերությունը օրինակելի կարող է լինել շատերի համար: Ինչպես հայտնի թուրքական ասացվածքն է ասում՝ եթե ուղեկիցդ լավն է, համարիր՝ ճանապարհի կես արդեն անցել ես»:

Ոչ պակաս ջերմ ու բարեկամական էր Վլադիմիր Պուտինի արձագանքը, որն ողջ արարողության ընթացքում լայն ժպտում էր Էրդողանին: «Վստահ եմ՝ մենք ապագայում ևս բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու», - նշեց Ռուսաստանի առաջնորդը՝ անձամբ շնորհակալություն հայտնելով Էրդողանին՝ քաղաքական կամքի ու վճռականության համար. «Ռուս-թուրքական համագործակցությունը գնալով խորանում է, չնայած որոշ միջազգային խաղացողներ ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրան», - պնդեց Պուտինը՝ առանց հստակ անուններ մատնանշելու:

«Թուրքիան ու Ռուսաստանը միահամուռ ուժերով կարող են ցանկացած, անգամ ամենաբարդ ու հավակնոտ ծրագրերն իրագործել հանուն մեր երկրների, մեր ժողովուրդների, մեր հարևանների ու դաշնակիցների: Այսօր մենք ապրում ենք դժվարին աշխարհում ու, ցավոք, բարդ տարածաշրջանում, ուր նկատվում են իրավիճակի սրացման նշաններ: Թուրքիան և Ռուսաստանը, սակայն, այլ օրինակ են ի ցույց դնում՝ փոխգործակցության ու համագործակցության, և վստահ եմ, որ մենք մեր գործընկերությունը կխորացնենք նաև ապագայում՝ արձանագրելով նորանոր հաջողություններ»:

Մինչ Էրդողանն ու Պուտինը հրապարակային հավաստիացնում են, թե երկկողմ հարաբերություններն անամպ են և խորանում են օր օրի, վերլուծաբանները պնդում են՝ ամեն ինչ այդքան էլ պայծառ չէ, երկու երկրների հարաբերություններում նոր տարաձայնություններ են ի հայտ եկել: Վիճահարույց այդ հարցերի շարքում առաջինը, թերևս, Լիբիան է: Ըստ «Ազատության»՝ անցյալ շաբաթավերջին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում որոշեց 1 տարով զորք ուղարկել ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող աֆրիկյան այդ երկիր՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը սատարելու: Հակադիր ճամբարում ինքնահռչակ առաջնորդ, գեներալ Խալիֆ Հաֆթարն է, որին, ըստ որոշ հաղորդումների, աջակցում են ոչ միայն Միացյալ Էմիրությունները, այլև Մոսկվան: Ականատեսները պնդում են, թե ապստամբների շարքերում Կրեմլի աջակցությունը վայելող, ոչ պաշտոնական խմբավորման՝ «Վագների» վարձկան զինվորներ կան, շփման գիծն էլ վերահսկում են ռուս դիպուկահարները:

Անկարան և Մոսկվան հակասական դիրքորոշում ունեն նաև Սիրիայում շարունակվող ճգնաժամի հարցում: Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցում է նախագահ Ասադի վարչակազմին, Թուրքիան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին: Մինչ օրս կողմերին փաստացի հաջողվում էր խուսափել ակնհայտ հակասություններից՝ տարածքը բաժանելով ազդեցության սեփական գոտիների: Փխրուն այդ համաձայնությունը, սակայն, մի քանի շաբաթ է, հայտնվել է վտանգի տակ. Սիրիայի կառավարական զորքերը ռուսների աջակցությամբ հրթիռակոծում են հյուսիսարևելյան Իդլիբ նահանգը, որը ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: «Տեղում արյունահեղություն է, 300 հազար փախստականներ շարժվում են Իդլիբից Թուրքիա», - զայրույթը չթաքցնելով՝ անցած շաբաթավերջին հայտարարեց նախագահ Էրդողանը՝ ընդգծելով՝ այս հարցը պետք է հանգուցալուծում ստանա:

Թերևս այս սուր հարցերը քննարկելու համար Պուտինն ու Էրդողանն երեկ մոտ մեկ ժամ առանձնացան. երկու առաջնորդների դռնփակ այդ հանդիպմանը, ըստ լրատվամիջոցների, ներկա էին միայն թարգմանիչները: Ավարտին կողմերը փակագծեր չբացեցին, ավելի ուշ, սակայն, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ երկու նախագահները մերձեցրել են դիրքորոշումները Լիբիայի հարցում և կոչ են արել հակամարտող կողմերին այս շաբաթավերջից վայր դնել զենքերն ու խաղաղ բանակցություններ սկսել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1045 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am