Իրանի հրթիռակոծումն ու Պուտինի անսպասելի շախն ու մատը

Տարածաշրջանը իրապես եռում է իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանը պատասխան հարվածը չուշացավ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Դամասկոսում էր: Նա Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի ԶՈՒ-ի հրամանատարական կետում, հանդիպեց նախագահ Բաշար Ասադի հետ: «Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», - մասնավորապես ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Պեսկովի խոսքով՝ նախագահ Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և երկրում «խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017-ից ի վեր, երբ այցելել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա: Պեսկովի խոսքով՝ Ասադի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ «սիրիական պետականության և տարածքային ամբողջականության վերականգնման գործում» ահռելի ճանապարհ է հաղթահարվել։

Հայտնի է, որ հանդիպմանը նախագահները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, ահաբեկչության վերացման ծրագրերը, որը սպառնում է Իդլիբում սիրիացի քաղաքացիների անվտանգությանը, երկրի հյուսիսում իրավիճակի զարգացումը և Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև քաղաքական գործընթացին աջակցությունը և դրա համար համապատասխան պայմանների ստեղծումը:
Հունվարի 6-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բագերիի հետ քննարկել էր Սիրիայում և մերձարևելյան տարածաշրջանում լարվածությունը կանխելու քայլերը: «Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում և մերձարևելյան տարածաշրջանում լարվածությունը կանխելու քայլերը՝ կապված Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Թուրքիան համարում է, որ իրանցի գեներալի սպանությունը տարածաշրջանի խաղաղություն և կայունությանը մեծ ռիսկ է. «Այս խնդրի լուծման կամ լարվածության նվազելու համար հաջորդ օրերում կրկին այլ երկրների հետ շարունակելու ենք աշխատել: Ինչպես գիտեք, չորեքշաբթի օրը Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է Ստամբուլ: Պուտինի հետ այս խնդիրը Նախագահը անձամբ է քննարկելու: Այստեղ մեր բոլորի համատեղ անհանգստությունը, Իրաքի այլ երկրների համար բախման կենտրոն չվերածվելն է: Սա, Իրաք և մեր տարածաշրջանի համար մեծ ռիսկ է: Իրաքի հետ մեր շփումները շարունակվում են: Հետևաբար` բռնությունը նվազեցնելու համար մեր երկիրը կատարելու է իր պարտականությունը», ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիայի և Սիրիայի նախագահների հետ տարածաշրջանային լարվածությունը քննարկելուց մի քանի օր հետո՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային օրակարգի ակտուալ թեմաներ, այդ թվում՝ Սիրիայի, Լիբիայի իրավիճակը, Մերձավոր Արևելքում լարվածությունը՝ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածների ֆոնին:

Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել և ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի և մյուս տառապյալների արյունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ և ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները:

Իսկ այսօր Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մասնակցում են «Թուրքական հոսք» գազատարի բացմանը: Պուտինը Սիրիայից մեկնել է Թուրքիա: Սև ծովի հատակով ձգվող գազատարը կառուցվել է 5 տարվա ընթացքում, ծրագրի իրականացման վրա ծախսվել է 8 միլիարդ դոլար: Այդ գազատարով Ռուսաստանը կարող է տարեկան ավելի քան 30 միլիարդ խորանարդ մետր գազ առաքել Թուրքիայի արևմուտք՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներին, ներառյալ՝ Բուլղարիային, Սերբիային, Հունգարիային գազ մատակարարելու համար: «Թուրքական հոսքը» Ռուսաստանի գազային քաղաքականության մի մասն է՝ Եվրոպային էներգակիրներ մատակարարել շրջանցելով Ուկրաինան:

Նախատեսված է Պուտինի առանձնազրույցը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ երկու ղեկավարները կքննարկեն ռուս-թուրքական համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:

Սակայն օրակարգը լրամշակվել է, քանի որ ի հայտ են եկել միջազգային հրատապ խնդիրներ: Պուտինը և Էրդողանը կքննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով «Ալ-Քոդս» իրանական զորամիավորման հրամանատար Քասեմ Սոլեյմանիին հունվարի 3-ին Բաղդադում սպանելուց հետո ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:
Բայց միայն իրանա-ամերիկյան պատերազմի տեսական վտանգը չէ, որ մտահոգում է տարածաշրջանի ղեկավարներին: Ըստ «Ազատության»՝ Մոսկվան և Անկարան, պահպանելով տարաձայնությունները, այնուամենայնիվ համագործակցում են, կամ առնվազն մեկը մյուսի հետ մերվում են Սիրիայում: Մինչդեռ, առաջացել է միջազգային նոր թնջուկ՝ Լիբիայի խնդրում ռուսներն ու թուրքերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ: Թուրքիան զորախումբ է ուղարկում Լիբիա, հայտնելով, թե անվերապահորեն աջակցում է այդ երկրի օրինական իշխանությանը: Նկատենք, որ Լիբիայում գործնականում երկիշխանություն է. երկրի մի մասը գտնվում է Ֆաիզ Սարաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարության հսկողության տակ: Տարածքի մի զգալի մասն էլ՝ սակայն ոչ մայրաքաղաք Տրիպոլին, գրավել է ըմբոստ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի բանակը: Միջազգային համայնքի մեծ մասի համար Սարաջն է Լիբիայի օրինական ղեկավարը: Հաֆթարն էլ սատարում է Աբդալա Աբդուռահման աթ-Թանիի ժամանակավոր վարչակազմին:

Դեռ անցյալ տարվա ապրիլին Հաֆթարն ասել է, թե զորք է հավաքում և պետք է գրավի Տրիպոլին: Նրա ստորաբաժանումները պաշարել են մայրաքաղաքը և նույնիսկ մի քանի արվարձան են մտել, բայց ամբողջությամբ Տրիպոլին գրավել չեն կարողանում: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, սատարում են Հաֆթարին: Ըստ արևմտյան աղբյուրների, Լիբիայում ֆելդմարշալի զինվորականներին օգնում են ռուսաստանցի վարձկանները: Նրանց անվանում են նաև «Վագներ» ռուսական ոչ կանոնավոր զինված խմբավորման մարտիկներ: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Այսօր ստացվեց Իրանից տեղեկություն, Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը: Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք, «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:

Ըստ հայտարարության՝ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։ «Իրանն ինքնապաշտպանության համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ համաձայն ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածի, թիրախավորելով ռազմակայանը, որտեղից տրվել էր մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ փոքրոգի զինված հարձակման մեկնարկը», - հայտարարել է Զարիֆը։ «Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից», - շեշտել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե «գիշերվա գործողությունը պարզապես ապտակ էր, բայց ԱՄՆ-ը պետք է դուրս գա տարածաշրջանից», հաղորդում է IRNA գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք, որը Պենտագոնը և ԱՄՆ բանակը «ահաբեկիչներ» է ճանաչում: ԱՄՆ-ը, Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ, առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ այսօր ավելի ուշ. «Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն»։ Իրանական պետական հեռուստատեսությունը առանց ապացույցներ ներկայացնելու պնդում է, որ հրթիռային հարվածների հետևանքով «առնվազն 80 ահաբեկիչ ԱՄՆ զինվորներ» են զոհվել, Այն ալ-Ասադի ռազմակայանում վնասվել են ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։ Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ, մինչդեռ, հարվածների հետևանքով զոհեր չկան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12583 անգամ
Լրահոս
Ոսկու անօրինական ներմուծման մեղադրանքով օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում «Խաղաղությունից» ու «բարեկամությունից» խոսողները քայլեր չեն ձեռնարկում հայ գերիների հայրենադարձության ապահովման ուղղությամբ․ Աբրահամյան Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում Պուտինը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին 45 միլիոն դրամ քաղաքային բյուջեից՝ նորաձևության շաբաթին․ Մանուկ Սուքիասյան Այսօր Երևանում կգրանցվի այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը Գազայում նոր զոհերի թիվը գերազանցել է 40-ը, սովից մահացածների թիվը հասել է 367-ի Անմահության մասին Պուտինի և Սի Ծինփինի զրույցը գաղտնալսել են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով պարտվեց նաև վերաքննիչ դատարանում․«վճռաբեկ բողոք կներկայացվի». «Հետք» «Ամուսնուս կյանքը վտանգված է»․ Բաքվի բանտում 20 օր հացադուլի մեջ գտնվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը օգնություն է խնդրում աշխարհից Մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին․ Պուտին Պատահար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի «Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը իրավասու չեն Արցախի 150 հազար բնակիչների կամքին հակառակ դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու Միսկի խումբը»․ Արցախահայության ներկայացուցիչներ Դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին. Մայր Աթոռ Անգամ Մեհրիբանը չի հավատացել, որ Աննա-Նիկոլ զույգն այսքան ատելություն ունի․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ խաղաղության պայմանագիր․ ջարդելով վերցնելու են թուրքերը․ արջուտցի (video) Աննա՛, ես նողկանք եմ զգում այս պատկերից․ զոհվածի մայր (video) Սրբապղծություն է․ Էս ի՞նչ մեյմունություն ես անում․ արջուտցին՝ Փաշինյանին (video) Լուսինե Բադալյանի (Լուլուի) վեճն ու մունաթը՝ ԱԺ-ում (video) Դուք լա՛վ գիտեք՝ ով եմ ես Փաշինյանի իշխանության համար․ Լևոն Քոչարյանը՝ դատավորին (video) Սպանե՛րը, գեներալն ահազանգում են՝ Սյունիքը հանձնում է, Նիկոլը խանգարմունքի մեջ բանտերն է լցնում (video) Հասկացանք, որ աշխարհը խեղկատակների ձեռքում է, բայց ո՞վ են Փաշինյանն ու Ալիևը․․․ Արծվիկ Մինասյան (video) Աղջիկ ջա՛ն, դու էս մահերի համար պիտի պատասխան տաս․ Նաիրա Զոհրաբյանը՝ Սրբուհի Գալյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am