Իրաքում և Սիրիայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հայտնի է
ԱՄՆ իշխանությունները բացահայտել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածների արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տվյալները, հաղորդում է Reuters-ը: Համապատասխան տեղեկատվության` Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների ընթացքում, որոնք եղել են 2015-ի ապրիլի 12-ից մինչև հուլիսի 4-ը, 8 քաղաքացիական անձ է զոհվել և ևս երեքը վիրավորվել են: ԱՄՆ-ն երրորդ անգամ է բացահայտել քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների տվյալները գրոհայինների դիրքերին ավիահարվածների հետևանքով:
