«Գոլդ» համարանիշներով Mercedes-ը՝ իր «կլիենտներով», առանց խոչընդոտի ելումուտ է արել «ցեբե»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով, հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Ցեբեում», մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ԱԱԾ-ում օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ նշված կառույցների մի շարք պաշտոնատար անձինք՝ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, անցյալ տարվա հուլիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, դատապարտյալների հիվանդանոցի նախկին դատապարտյալ Գառնիկ Նիկողոսյանի խնդրանքով և վերջինիս հետ համաձայնության գալու արդյունքում Յուրի Հակոբյանին, իսկ հետո՝ Արթուր Ազատյանի «ցեբեում» ընդունել են որպես այսպես կոչված «զոն նայող»: Մի շարք դատապարտյալների, այդ թվում՝ իբրև «զոն նայող» Յու. Հակոբյանի և Ա. Ազատյանի համար ստեղծել են արտոնյալ պայմաններ, խորհուրդներ տվել նշված քրեակատարողական հիմնարկի այսպես կոչված «զոն նայող» Յու. Հակոբյանին՝ վարքագծի դրսևորման հարցերով, ինչպես նաև տեղյակ լինելով նույնպես այսպես կոչված «զոն նայող» Ա. Ազատյանի մոտ բջջային հեռախոսներ լինելու հանգամանքի մասին, այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել, այդ անօրինականությունների դեմն առնելու ուղղությամբ: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Գ. Նիկողոսյանը և Հրաչյա Հակոբյանը պարբերաբար, առանց համապատասխան հաշվառման մատյանում գրանցվելու, այդ թվում՝ Mercedes մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենայով, առանց խոչընդոտի մուտք են գործել դատապարտյալների հիվանդանոց և այնտեղ հանդիպել քրեակատարողական հիմնարկի տարբեր պաշտոնատար անձանց: Պարզվել է նաև, որ Գ. Նիկողոսյանի և քրեակատարողական ծառայության «իքս» աշխատակցի խնդրանքով, «ցեբեի» պաշտոնատար անձինք Ա. Ազատյանին դատապարտյալների հիվանդանոցից չեն տեղափոխել ըստ օրենքով նրան հատկացված քրեակատարողական հիմնարկ: Ու նման անբարեխիղճ աշխատանքի արդյունքում «ցեբեի» և քրեակատարողական ծառայության մի շարք պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննությունը շարունակվում է: 

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am