80 միլիոն դոլար՝ Թրամփի գլխի համար. Վրեժի ծարավ

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սլեյմանին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացավ, որ «Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն ԱՄՆ-ից»։ Իրանի հեռուստաընկերությունը 80 միլիոն դոլարի չափով պարգևավճար խոստացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար։ Մինչ այդ, երկրի նախագահի խորհրդական գեներալ մայոր Հոսեին Դեհգանը հայտարարել էր, որ Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա։

Երեկ Տասնյակ հազարավոր սգավոր իրանցիներ լցվել էին Թեհրանի փողոցներ, վանկարկում էին՝ «Մա՛հ Ամերիկային», անիծում են Դոնալդ Թրամփին, երդվում են վրեժ լուծել զորավար Քասեմ Սոլեյմանիի համար: Իրանը հրաժեշտ էր Սոլեյմանիին: Մահմեդական սգո արարողակարգը վարում էր անձամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին: Իրանի բարձրագույն ղեկավարը միշտ ընդգծել է, որ բարձ է գնահատում Սոլեյմանիի հավատարմությունը, զորավարի ունակությունները և երկրին մատուցած ծառայությունները: Նա նույնիսկ տարբեր առիթներով նշել է, թե Սոլեյմանին իր համար, կարծես, հարազատ որդին լինի:

Հուզված այաթոլահն արտասվել էր, հեկեկալով աղոթում էր: Այդ էմոցիոնալ դրամատիկ վիճակում էին նաև սգո արարողակարգին ներկա Իրանի բոլոր բարձրաստիճան ղեկավարները՝ նախագահը, օրենսդիրներ, պետական և զինվորական այրեր: Սգավորներին դիմեց Քասեմ Սոլեյմանիի դուստրը Զեյնաբ Սոլեյմանին. «Արևմտյան Ասիայում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում, Եմենում և Պաղեստինում ԱՄՆ-ի վարած դաժան պատերազմների մասնակից ամերիկացի զինվորների ընտանիքները կստանան իրենց զավակների մահվան լուրը»:

Այսպես, Իրանը խոստացել է վրեժ լուծել, թեպետ դրա ձևի կամ ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակել: Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե Իրանը համարձակվի հարձակման ենթարկել ամերիկացի զինվորականներին, ապա Միացյալ Նահանգները շատ արագ և հուժկու կհարվածի իրանական 52 թիրախների, այդ թվում՝ մշակութային կենտրոնների: Սգո արարողությունը Թեհրանի Ազադի հրապարակում է տեղի ունեցել, դրանից հետո Սոլեյմանիի դին տեղափոխել են շիաների սրբավայր Ղոմ, որտեղ նախատեսված է սգո ևս մեկ արարողություն:

Իսկ աշխարհն, իհարկե, մտահոգված է ստեղծված իրավիճակով... Հունվարի 11-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է քննարկի ոչ միայն այդ երկրների բանակցությունների օրակարգում ավանդական կարևոր տեղ գրավող Ուկրաինայի, այլ, թերևս, նախևառաջ Իրանի խնդիրը: Թեհրանը հայտարարել է, որ այլևս հրաժարվում է 2015թ. միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից: Հետևաբար, Իրանի միջուկային կենտրոններում կավելացնեն ուրանը հարստացնող ցենտրիֆուգները, հարստացման աստիճանը և հարստացված ուրանի քանակը: Ատոմային ռումբի ամենապարզունակ՝ «հրանոթային» տարբերակը ստեղծելու համար կպահանջվի առնվազն 80 տոկոսի հարստացման աստիճանի մոտ 70 կիլոգրամ մետաղյա ուրան: Այսօրինակ ռումբն է ոչնչացրել Հիրոշիման:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ի պատասխան միջուկային գործարքի շրջանակներում վերջին սահմանափակումից հրաժարվելու Իրանի քայլին հայտարարել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա. «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ներքաղաքական թոհուբոհը Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականության շուրջ շարունակում է եռալ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ հետախուզության տվյալների հրապարակումը։ Պատասխանելով՝ նման տվյալներ հրապարակելու հնարավորության մասին լրագրողների հարցին, Թրամփն ասել է, որ դա «կարելի է քննարկել»։ Մինչ այդ դեմոկրատները կոնգրեսում մեղադրել էին նախագահին՝ առանց օրենսդիրների պաշտոնական հավանությունը ստանալու Սոլեյմանիին ոչնչացնելու վերաբերյալ հրաման տալու համար՝ պահանջելով օպերացիայի վերաբերյալ տվյալներ տրամադրել։ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ պարտավոր չէր նրանցից թույլտվություն խնդրել։

Լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է վերացնել գեներալ Քասեմ Սոլեյմանիին՝ առանց բավարար հետախուզական տվյալների, թերի է և ոչ ստույգ, գրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ալիսա Ֆարան Twitter-ում: Նա նշել է, որ New York Times պարբերականի աղբյուրներն «ակնհայտորեն մասնակից չեն եղել նկարագրված հանդիպումներից որևէ մեկին»: Նրա խոսքերով, տվյալ տեղեկատվությունն ապակողմնորոշիչ է: Հունվարի 4-ին New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաները Թրամփին առաջարկել են ոչնչացնել Սոլեյմանիին, բայց ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հղում անելով աղբյուրներին՝ լրագրողները գրել էին, որ ամերիկյան առաջնորդը հրաման է տվել այն դեպքում, երբ վարչակազմում դեռևս շարունակվում էին վեճերը հետախուզության նոր տվյալների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ օրենսդիրները կկազմեն և քվեարկության կդնեն բանաձև, որով սահմանափակվելու են Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում նախագահ Թրամփի լիազորությունները: «Բանաձևը կվերահաստատի այն, որ Կոնգրեսի կողմից հավանություն չստանալու դեպքում նախագահի վարչակազմը չի ունենա 30 օրից ավելի ռազմական գործողություն վարելու իրավունք», - Թվիթերում հայտնել է Ներկայացուցիչների տան խոսնակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6250 անգամ
Լրահոս
Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփ Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն Ես մի կոնկրետ հարց ունեմ Փաշինյանին․ մեր հաշվին ես էս ամենը անում․ Հովհաննես Ավետիսյան (video) ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից Ու՞ր է 10 հազար դրամը, ու՞ր են թանկացումները․ Գեղամ Մանուկյանը մերկացնում է Փաշինյանի բլեֆը (video) 2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներին (video) Վանաձորում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն Մեկ ուրիշը վիրավորվել է Փաշինյանի փոխարեն եւ «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը ձերբակալվել է Դուք էս աղբը նայեք․ կատաստրոֆիկ վիճակ է․ Էդուարդ Հայրումյան (video) 10 հազար դրամը կփրկի՞ Փաշինյանի կառավարությանը (video) Հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը․ բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո» Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ Աբրահամյան ԿԳՄՍՆ-ից հորդորում են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել. Հրապարակ «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Ազատվեցին, բայց… մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am