Երևանի Սայաթ Նովա փողոցում հայտնաբերված 16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանն, Analitik.am-ի տեղեկություններով առաջին անգամ չէ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում:
Մեր տեղեկություններով, դեռ 2016 թվականին Սուքիասյանը խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Սուքիասյանը, ով որպես դիտորդ աշխատել է «Սպիտակի Հելսինկյան խումբ» կազմակերպությունում (ինֆորմացիան՝ Սուքիասյանի էջից: Սակայն Ֆեյսբուքում տարածված լուսանկարի համաձայն, Սուքիասյանը որպես դիտորդ աշխատել է ոչ թե «Սպիտակի Հելսինկյան խումբ» կազմակերպությունում, այլ՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեում»), կապնվել է ամուսնացած ու երեխաներ ունեցող կնոջ հետ, ձեռք բերել վերջինիս մերկ լուսանկարները: Ըստ մեր աղբյուրի, նա շանտաժի է ենթարկել այդ կնոջ, որպեսզի գումար ստանա, ավելի ուշ նաև միջադեպ է տեղի ունեցել, ինչի ընթացքում Սուքիասյանը փորձել է խեղդել վերոնշյալ կնոջը, սակայն գործն ավարտին չի հասցրել:
Analitik.am-ի աղբյուրի փոխանցմամբ, այդ ժամանակ քրեական գործ է հարուցվել, սակայն Սուքիասյանին հաջողվել է խուսափել պատժից: Վերոնշյալ պատմության ժամանակ, մեր տեղեկություններով, Սուքիասյանին անմիջական օգնություն ցուցաբերել է «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար սորոսական Լևոն Բարսեղյանը, ով կապեր ունի Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի հետ:
Analitik.am-ի տեղեկություններով, Բարսեղյանը տարիներ շարունակ համագործակցում է Արա Սուքիասյանի հոր հետ ու Սորոսի հիմնադրամից ստացած գումարներից բաժին հանում նաև նրա համար:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը