Իրանը հայտնել է, թե ով կզբաղեցնի ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Սոլեյմանիի պաշտոնը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Իսմայիլ Ղաանին, հայտնում է Reuters- ը:
Որոշումը կայացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Իսմայիլ Ղաանին 1997 թվականից այս ստորաբաժանումում զբաղեցրել է հրամանատարի տեղակալի պաշտոնը: