Չնայած անձրևին՝ Ավստրալիայում հրդեհները շարունակվում են

Ավստրալիայում շարունակվում են անտառային հրդեհները՝ չնայած երկար սպասված անձրևները փոքր-ինչ մեղմացրել են իրավիճակը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անձրևներն իշխանություններին հնարավորություն են տվել բացել արգելափակված ճանապարհները և տարհանել մարդկանց:
Այնուամենայնիվ, օդերևութաբանները նախազգուշացրել են, որ այս շաբաթվա վերջին վտանգավոր եղանակային պայմանները կվերադառնան: