Թրամփը շարունակում է սպառնալ Իրրաքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքին սպառնացել է լրջագույն սանկցիաներով, եթե Բաղդադը թշնամական գործողություններ ձեռնարկի ընդդեմ ԱՄՆ-ի։ «Եթե ինչ որ թշնամանք լինի եւ նրանք ինչ որ բան անեն, որը մենք համարենք անընդունելի, մենք սանկցիաներ կկիրառենք ընդդեմ Իրաքի, լրջագույն սանկցիաներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը: