Անկարայի քաղաքապետը ԱՄՆ-ի դեսպանին կոչ է արել հեռանալ երկրից
Անկարայի քաղաքապետ Մելիհ Քյոքչեքը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին կոչ է արել հեռանալ Թուրքիայից: «Գազետա»-ն հայտնում է, որ քաղաքապետը այս կերպ է արտահայտվել Twitter-ում այն բանից հետո, երբ դեսպանը դատապարտել է Թուրքիայում գիտնականների ձերբակալումը: «Դու ճիշտ ընտրություն չես ԱՄՆ-ի համար, հետ գնա քո երկիր, ու թող նոր դեսպան գա, որը մեզ կճանաչի», - մասնավորապես գրել է քաղաքապետը:
