Ադրբեջանում անցկացվել է հատուկ գործողություն. կան ձերբակալվածներ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և դատախազության մարմինների աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել Զաքաթալայի շրջանում: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվել են շրջանի բնակիչներ Էլշադ Մուսաևը, Աբաքար Գազիևը, Իսլամ Ագալարովը, Վուգար Ջաբրաիլով, Բաշիր Խամզաևը և Վագիֆ Պադարովը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
