Չինաստանն արձագանքել է Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը ճեպազրույցի ժամանակ ասել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս վերջին դեպքերին: Չինաստանը միշտ դեմ է եղել միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը և կողմ է, որ բոլոր կողմերը գործնականում ենթարկվեն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին: Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, Մերձավոր Արևելքում և Ծոցի շրջանում խաղաղություն ու կայունություն պետք է պահպանվի: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, հատկապես ԱՄՆ-ին, զսպվածություն դրսևորել և կանխել լարվածությունը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը