Քրգործ՝Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով
ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնեցին,որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով: Գործը հարուցվել է` Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
