Նոր մանրամասներ՝ 38-ամյա վիրավոր պայմանագրային զինծառայողից. պարզվել է՝ ովքեր են եղել Mercedes-ում և ում կողմից է արձակվել կրակոցը

SHAMSHYAN.com-ը  հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տավուշի բաժին, և Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ Օհանյանին պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան վարել է 39-ամյա Նարեկ Մելիքյանը։

Ավտոմեքենայի մեջ եղել են ուղևորներ՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ, 46-ամյա Ջիվան Միրազախնյանը, 23-ամյա Ռոման Ուսինյանը և 42-ամյա Կամո Առաքելյանը։ Ընթացքի ժամանակ Ջ. Միրզախանյանը իր ձեռքի «Իժ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով անզգուշաբար կրակել է Կ. Օհանյանի ոտքին՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս անգամ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Ճամբարակի բաժին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու, բաժնի պետի օպերգծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 38-ամյա Կարտուշ Օհանյանն է։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Ճամբարակի ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Նարեկ Մելիքյանը և վիրավոր Կ․ Օհանյանը վերջինիս պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածով երթևեկելիս Տավուշի մարզի «Եղնիկասար» կոչվող տարածքում «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի, որսորդական, ողորկափող հրացանից ավտոմեքենայի սրահում անզգուշությամբ կրակել էր ոտքին և ստացել նշված վնասվածքները։ Ոստիկանները հայտնաբերել էին ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am