Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ ամանորից 1 ժամ անց խոշոր հրդեհն իր սև գործն է արել

Հունվարի 1-ին խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 47, իսկ հետո թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Փրկարարները գյուղացիների հետ 2 ժամից ավելի պայքարել են կրակի դեմ։ Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն կրակի հետևանքով թոշակառու ամուսնինները մեծ վնաս են կրել․ այրվել է Նվեր Լաչինյանին պատկանող անասնագոմի և հարակից հացատան տանիքները, փայտյա կառուցատարրերը, ներսում գտնվող ողջ գույքը, այդ թվում՝ ամանորի համար պահեստավորված սնունդը, ինչպես նաև վայելափայտը, որը թոշակառու ամուսինները պետք է ողջ ձմռան ընթացքում օգտագործեին տան տաքացման համար։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինները շնորհակալություն էին հայտնում հարևաններին, գյուղի ժողովրդին, ինչպես նաև հրշեջ փրկարարներին, ասելով․ «Եթե իմ հարևաններն ու գյուղացիները, իսկ հետո արդեն Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարները օպերատիվ չգործեին, հաստատ ավելի վատ հետևանքներ էին լինելու։ Կրակը, որը չգիտենք ինչից է բռնկել, տարածվելու էր մի քանի հաևանների տներ։ Հիմա հույսով ուզում ենք հավատանք, որ Կոտայքի մարզպետարանը, ինչու չէ՝ նաև բարեգութ մարդիկ մեզ օգնության ձեռք կմեկնեն»։ 

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am