Արծրուն Հովհաննիսյանը՝Բագրատյանի հայտարարության մասին
Ինչ վերաբերում է պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ-ում չկան կապի համապատասխան միջոցներ, գիշերային տեսողության սարքավորումներ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մոտ երեք-չորս տարի է զորքերը համալրվում են տարեկան հարյուրավոր գիշերային տեսադիտման սարքերով: Դրանց սերնդափոխությունն է իրականացվում: Երկու տարում առաջին սերնդի ջերմադիտակից հասել են 2+ ջերմադիտակի: Դա կատարելության աստիճան չունեցող գործընթաց է, ամենօրյա է, ու որևէ մեկի հայտարարության հետ կապ չունի: Ես չեմ կարող ասել, որ մեր պահանջարկի բոլոր հարցերը իդեալական վիճակում են, բայց ասել, որ մեկի հայտարարությունից կամ քննադատությունից հետո են միջոցներ ձեռք բերել, առնվազն ծիծաղելի է»:
