Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց վերջին պաշտոնանկությունները
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«Պաշտպանության նախարարությունը չի կարող մեկնաբանել վերջին պաշտոնանկությունների պատճառը: Պաշտպանության նախարարության կողմից երբեք էլ չեք ստանալու պարզաբանում այս մասով, որովհետև զինվորականներն իրավունք չունեն պաշտոնանկությունների, նշանակումների մասին մեկնաբանություններ տալ»: Լրագրողները հարցրին՝ արդյոք պաշտոնանկությունները նշանակում են, որ հետախուզության ոլորտում թերություններ են եղել, նախարարի խոսնակը նշեց, որ այդ թեմայով մեկնաբանություն տվել են շատ ավելի բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ գերագույն գլխավոր հրամանատարը:
