2019-ի դատական սկանդալները

Ամփոփելով անցնող` 2019 թվականը` առանձնացրել ենք սկանդալային դատական գործերը, որոնք հանրային և քաղաքական լայն արձագանք են գտել:

1. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում։ Նրա խափանման միջոցը` կալանքը, դատարանը փոխել այդպես էլ թույլ չտվեց, չնայած որ անցած ողջ տարվա ընթացքում ներկայացվել են և' Արցախի ներկա, և' նախկին նախագահների երաշխավորությունները, և' գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել: Քոչարյանի դատավարությունը ուղեկցվել է հանրային մեծ ուշադրության պայմաններում, դատավարությունն ուղեկցվել է բախումներով և տարատեսակ ակցիաներով, որի ընթացքում օգտագործվել է ատելության խոսք:

Տարեվերջին սկսվեց ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաք, որին արդեն միացել է ավելի քան 60 հազար մարդ, այդ թվում մոտ 60 արվեստագետ: Բանտում գտնվելը, սակայն, չի խանգարել, որ Քոչարյանը դառնա քաղաքական դերակատար. նա այս ընթացքում հանդես է եկել հարցազրույցներով, հայտարարություններով, հղել է ուղերձներ, ստացել շնորհավորանքներ: «Մարտի 1»-ի գործի շրջանակում, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: Նրանք, սակայն, կալանավորված չեն:

2. Մանվել Գրիգորյանի դատական գործը- հեղափոխությունից օրեր անց` տուշոնկաների հայտնի սկանդալից անմիջապես հետո, կալանավայրում հայտնված Մանվել Գրիգորյանը ծանր առողջական խնդիրներով շարունակում է մնալ անազատության մեջ:
3. Տարվա դատական գլխավոր գործը դարձավ մանկատների երեխաների որդեգրման սկանդալը, որի բացահայտումը, որպես երևույթ, աննախադեպ է մեր իրականութան համար: Դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։ ՔԿ–ում քննվող օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել. խոսքն ավելի քան 101 երեխայի ապօրինի որդեգրման մասին է: Ռազմիկ Աբրահամյանն ու ևս 3 անձ կալանավորված են:
4. Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ հարուցված գործի շրջանակում նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը: Կոստանյանը նախ հրավիրվել էր հարցաքնննության, որին չէր ներկայացել, ապա որոշում է կայացվել նրան ձերբակալել: Կոստանյանը, սակայն, այս պահին գտնվում է Մոսկվայում:
5. Դատական սկանդալների մեջ հատուկ տեղ ունի նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին` դուստրերին և հորը, ԱԱԾ հրավիրելն ու անձամբ նրա դեմ գործ հարուցելը:
6. Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ կոռուպցիայի մեղադրանքով գործ է հարուցված, Խաչատրյանն այժմ կալանքի տակ է:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 900 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am