Սահմանադրական դատարանի անդամները վերցրել են ձեռնոցը. Փաշինյանի հաշվարկները խառնվում են

Սահմանադրական դատարանի անդամներ Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը և Ֆելիքս Թոխյանը տարածել են հայտարարություն, որում կոշտ գնահատական են հնչեցրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու առնչությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները»,- նշել են դատավորները և ավելացրել, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում են բնականոն հունով` հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ:
Այս հայտարությամբ դատավորներն ըստ էության փաստել են, որ վերցնում են իրենց նետված ձեռնոցը և պատրաստ են շարունակելու պայքարը` հանուն Սահմանադրական դատարանի և դատական համակարգի անկախության: Սրանով թերևս նաև ի չիք է դառնում այն հույսը, թե ՍԴ անդամներն ընդունելու են վաղաժամկետ թոշակի անցնելու օրենսդրական առաջարկը: Նրանց կտրուկ պատասխանը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հիասթափություն է սպասվում. նրանք հաշվարկների մեջ կարող են սխալվել:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի դեմ հարուցված գործին, ապա այն ջուր է, փուչիկ: Նախ այս գործով ըստ էության հայտնի չէ տուժող կողմը: Գործով կարևոր վկա նոտարական պալատի նախկին նախագահ, Վանաձորի այժմյան քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կանչվել է հարցաքննության: Նա լրագրողներին ասել է, որ ինքը որևէ նոտարից բողոք չի ստացել, թե նախկին նախարար Հրայր Թովմասյանը պարտադրել է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել այս կամ այն անձի հետ: Թե ՍԴ նախագահի դեմ հարուցված գործի հիմքում ինչ փաստեր են դրվել` հայտնի չէ:
Բայց տվյալ պարագայում էականը դա չէ: Պետք չէ անգամ մասնագիտական խորը գիտելիքներ ունենալ` հասկանալու համար, որ ՍԴ նախագահին որպես մեղադրյալ ներգրավելով, իշխանությունը կոպտորեն խախտել է օրենսդրությունը:
<<2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ ԱՌԱՆՑ համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ։ Սահմանադրական այս նորմը Սահմանադրական դատարանի անդամին օժտել էր և' գործառութային, և' անձնական անձեռնմխելիությամբ:
2015թ. փոփոխություններով Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Ինչպես տեսնում ենք, այս նորմը Սահմանադրական դատարանի դատավորին օժտում է միայն գործառութային անձեռնմխելիությամբ: 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է նշանակվել 2005թ. փոփոխություններով Սահմանադրության համաձայն, հետևաբար իր և նույն կարգով նշանակված մյուս բոլոր ՍԴ անդամների նկատմամբ տարածվում են 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ տրված երաշխիքները: Իսկ դա նշանակում է, որ ՍԴ նախագահը որպես մեղադրյալ կարող է ներգրավվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ>>,- սա մեջբերում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումից:
Հազիվ թե իշխանական թիմում այս իրավական գիտելինքերին տիրապետող անձ չկա: Իշխանությունը թերևս հույսը դրել է քաղաքական պոպուլիզմի ու մանիպուլյացիայի վրա: Բայց այդ ժանրն արդեն սպառվել է. առանց օրենքի` ժողովրդական դատաստանի ճանապարհն այս դեպքում ավելի շատ Նիկոլ Փաշինյանին է վնասելու, քան ՍԴ-ին:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 15225 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am