Մահապարտի հոգեբանությամբ նետվել են «մարտի»` տրորելով բոլոր գրված ու չգրված օրենքները

Այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի եւ ՍԴ նախագահի շուրջ, իր վտանգավորությամբ չի զիջում Արցախյան ճակատում`առաջնագծում եւ դիվանագիտական ճակատում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։

Հրայր Թովմասյանը մի բան գիտեր, որ թափանցիկ զուգահեռ էր անցկացնում Սահմանադրական դատարանի եւ սահմանին (շփման գծում) կանգնած զինվորի միջև` ասելով, որ իր եւ գործընկերների համար Սահմանադրությունը, սահմանադրական կարգը պաշտպանելը նույնն է թե թշնամու ոտնձգություններին դիմակայելը`պետության, ժողովրդի առջեւ իրենց պարտքը կատարող տղաների համար։

Վաղվա Հայաստանի` իրական (ոչ «թավշյահեղափոխական») նոր Հայաստանի սահմանն այսօր իսկապես անցնում է Սահմանադրական դատարանով։ Եթե պարտվենք այս մարտում` թույլ տանք, որ քայլարածների պարագլուխն իր անսանձ-բռնատիրական նկրտումներից հրաշքով մազապուրծ այս վերջին «ամրոցն» էլ զավթի, կարող ենք լրջորեն վտանգել իրավական պետություն ունենալու, ինչպես կասեր Վենետիկի հանձնաժողովի նախագահը, երկիրը սահմանադրականության ակունքներին վերադարձնելու հեռանկարի վրա։

Շփման գծում հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմը, դատելով ամենից, ժամանակ է տվել Փաշինյանին` ներքին ճակատում ամրապնդելու իր դիրքերը, գնալու «ցավոտ զիջումների» (ո՛չ փոխզիջման) եւ վարչախումբն իր ողջ «թափով» նետվել է` չեզոքացնելու «ներքաղաքական դիմադրության օջախները»։

Եվ դարձյալ առաջնագծում Սահմանադրական դատարանն է. բարիկադի մի կողմում ՍԴ դատավորներն են (որոնց մեջ Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն, բնականաբար, չի մտնում) և նրանց կողքին (կամ մեջքին) կանգնած առողջ ուժերը։ Բարիկադի մյուս կողմում «թավշյա խունվեյբիններն» են` ֆյուրերիկի գլխավորությամբ, որ պատրաստ է ամեն ինչի. ոչ մի բանի առաջ չի կանգնում`պետության ողնաշարը ջարդելու, ընդհուպ`երկիրը կորցնելու գնով սեփական կեղտոտ խաղը պարտադրելու կողմնորոշիչները կորցրած ժողովրդին։

Մի քանի ամսվա «հրադադարից» հետո «հակառակորդը» լայնածավալ հարձակում է սկսել «շփման գծում»։ Կրակակետում այսօր Սահմանադրական դատարանն է, վաղը կենդանի թիրախ կարող է դառնալ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը։

Սորոսական «ախպերությունը» եւ սրանց կցորդի դերում հայտնված Հանրային խորհուրդը` Սաֆարյան-Իոաննիսյան զույգի ղեկավարությամբ, արդեն հայտ են ներկայացրել`վնասազերծելու դատաիրավական համակարգում պահպանվող «օտար մարմինները», որ հին իներցիայով դեռ ընդդիմանում են պետությունը լիակատար անարխիայի, անօրինականության, իրավական բեսպրեդելի պատանդ դարձնելու մոլուցքին։

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ սանձազերծած «պատերազմը» հորով-մորով չարած`Նիկոլի պնակալեզները սուր են ճոճում ՍԴ նախագահի վրա։ Եվ այնքան անհամբեր են, այնպես են շտապում, որ որոշել են մինչեւ Ամանոր անել իրենց սեւ գործը`բիրտ, փնթի կացնային մեթոդներով գործ կարել Հրայր Թովմասյանի վրա։ Որպեսզի ոչինչ չխանգարի` «դուխով» տոնելու «ուրախ նոր տարին» եւ տոնը ոգու տոն դարձնելու` բրդուճասեր հասարակությանը զեկուցելով «ՍԴ բլոկադան» սկսելու մասին։ Հերթի մեջ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է`նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու «ավետիսն», անկասկած կօգնի` լիարժեք դարձնելու «Փաշինյան եւ կամպանիայի» տոնական տրամադրությունը։

Երկուսն էլ` բարձր պրոֆեսիոնալներ, իրենց գործի իսկական գիտակներ, որոնք պատիվ են ունեցել` ղեկավարելու դատաիրավական բարեփոխումների գործընթացը, առաջինը` արդարադատության նախարարի, երկրորդը` գլխավոր դատախազի պաշտոնում։ Մարդիկ, որոնց մեղադրանք առաջադրելուց առաջ յուրաքանչյուր խելքը գլխին մասնագետ` քննիչ կամ դատախազ, յոթ անգամ կչափեր, հետո կկտրեր։ Բայց ո՛չ։ Սրանց համար տաբուներ, կարմիր գծեր չկան` մահապարտի համառությամբ, հետ չնայելով`տրորում են բոլոր գրված ու չգրված օրենքները, կարծես՝ աշխարհի վերջն է։

Չե՞ն հասկանում, որ սղոցում են այն ճյուղը, որի վրա նստած են ոչ միայն իրենք, այլեւ պետությունը, թքում ջրհորի մեջ, որից ջուր են խմում։ Որ կոնվեյերի ռեժիմով գործեր թխելով` գործեր, որ և՛ կան, և՛ չկան (սուտլիկ որսկանի ականջը կանչի), ո՛չ մեռած են, ո՛չ «սաղ», մեղադրանքներ կցմցելով օրենքի եւ իրավունքի «տառն» իրենցից հարյուր անգամ լավ իմացող անձանց վրա, որոնց եղունգը չարժեն, վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ իրենց ապօրինությունների համար։

Լա՛վ էլ հասկանում են։ Բայց այլընտրանք, նահանջելու տեղ չունեն։

Հանցագործի պես, որ մեկ անգամ անցնելով կարմիր գիծը՝ այլեւս չի կարողանում կանգ առնել․ ձեռք է տվել, պիտի խաղա...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 1055 անգամ
Լրահոս
Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am