Սուպերնախարարներ, աշխատավարձերի գաղտնի բարձրացումներ, ճոխ պրեմիաներ. 2019-ը` ամփոփ

Ամփոփելով 2019 թվականը` պետք է արձանագրենք, որ հետհեղափոխական առաջին տարին երկրի կառավարման տեսանկյունից շրջադարձային էր: Թե ինչու և ինչպես` փորձենք ամփել:

Աշխատավարձերի գաղտնի բարձրացում
2018-ի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո 2019-ի սկիզբին ձևավորվեց առաջին հեղափոխական կառավարությունը, որի գլխավոր և միակ լոզունգը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զոր ու գիշեր հավատացնում էր, թե իր կաբինետի անդամները կաշառք չեն վերցնում, կոռուպցիայից հեռու են, հեղափոխության իսկական նվիրյալներ: Ընդամենը մի քանի ամիս հետո հայտնի դարձավ, որ հեղափոխական նվիրյալները պատրաստ չեն երկրին ծառայել պետական ցածր ռոճիկով: Կառավարությունը գաղտնի որոշմամբ կրկնապատկել էր նախարարների, փոխնախարարների, մարզպետների ու մնացած բոլոր բարձր պաշտոնյաների աշխատավարձերը: Նախարարի աշխատավարձը 793 հազար 680 դրամից դարձել է 1,5 մլն դրամ փոխնախարարի աշխատավարձը 562 հազար դրամից դարձել է 1 մլն 60 հազար դրամ, նախարարության գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազարից դարձել է 870 հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը: Սրան զուգահեռ` շարունակվեց նաև անցյալ տարվա վերջին բացահայտված ճոխ պրեմիաների ավանդույթը:

Ի հայտ եկան սուպերնախարարներ
Հունիսի 1-ից կառավարության կառուցվածքում կատարվեց արմատական օպտիմալացում` նախարարությունների թիվը 18-իվ դարձավ 12: Լուծարվեցին և վերացան մշակույթի, սպսրտի և երիտասարդության, սփյուռքի, գյուղատնտեսության, տնտեսական զարգացումների և ներդրումների, էներգետիկ եթնակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները:
Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացան կրթության և գիտության նախարարությանը, որի արդյունքում կրթության և գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը դարձավ սուպերնախարար:
Գյուղատնտեսության ու տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությունները միացան էկոնոմիկայի նախարարությանը, սփյուռքի նախարարությունը դարձավ գրասենյակ` կառավարության կազմում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը միացավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Բնապահպանութան նախարարությունը վերափոխվեց շրջակա միջավայրի պահպանության նախարարության, իսկ կապի և տրանսպորտի նախարարությունը դարձավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Անփոփոխ մնացին պաշտպանության, արտաքին գործերի, առողջապահության, արդարադատության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի, ֆինանսների նախարարությունները:

Օպիմալացված գործազուրկներ
Օպտիմալացման ալիքը լայն թափով անցավ նաև ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների և հատկապես գիշերօթիկ դպրոցների վրայով, և դրանք ողջ տարվա ընթացքում անխնա կրճատվեցին: Կառավարության կազմում 2018-ին գործում էր ծրագրերի իրականացման 9 գրասենյակ, ակժմ դրանց թիվն ընդամենը 4-ն է: Կառավարության տարբեր որոշումներով` լուծարվել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործող «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, կրթության ազգային ինստիտուտը, երիտասարդական հիմնադրամը, մի շարք գիշերօթիկ դպրոցներ, սոցապնախարարության ազգային ինստիտուտը, ընդհանուր առմամբ ավելի քան 2 տասնյակ ՊՈԱԿ, իսկ աշխատողները դարձան գործազուրկ:

Աշխատողին շալե շապիկ
Կառավարությունը սեփական թիմի աշխատավարձն ու բարձր պրեմիաները կոծկելու համար ուսուցիչների տևական սպառնալիքից հետո, թե կդիմեն գործադուլի, սեպտեմբերից 10 տոկոսով բարձրացրեց ուսուցիչների աշխատավարձը, որը մինչ այդ բարձրացվել էր 2008 թվականին: Կառավարությունը 2020 թվականի համար սահմանել է նաև ուսուցչի նվազագույն աշխատավարձ` 108 հազար դրամ` մեկ դրույքի համար: 2020-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել է 68 հազար դրամ, անցում ենք կատարում նաև համահարթ եկամտային հարկի` 23 տոկոս դրույքաչափով: Միջինը 10 տոկոսով կբարձրանան թոշակները: Միաժամանակ շուրջ 900 անուն ապրանքատեսակների գներ կբարձրանան 8-30 տոկոսի չափով:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2071 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am