Հակահումանիստները. ով պիտի զբաղվի նրանցով

Մինչ մենք խոսում-ահազանգում ենք քաղաքական հետապնդումների եւ քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու անթույլատրելիության մասին, իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի, իսկ մտավորականություն կոչվող զանգվածն էլ ավելի խորը թաքցնում գլուխն այս իրականությունում: Անցած շաբաթ մոտ վեց տասնյակ արվեստի, մշակութային գործիչներ հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու հրապարակային կոչով: Նրանց պահանջն առավել քան անմեղ էր, չէին ասում մի մեղադրեք Ռոբերտ Քոչարյանին, եւ ոչ էլ ասում էին, որ նա հանցանք չի գործել, այլ ասում էին պետության նախկին ղեկավարին, Արցախի հերոսին ազատ արձակեք, ու երբ կապացուցեք մեղքը, նոր կալանավորեք:

Իշխանությունն անմիջապես անցավ ռեպրեսիաների, հատ-հատ զանգել ու ճնշել էին Քոչարյանի աջակից մշակութային գործիչներին, նրանց նկատմամբ գործի են դրվել ֆեյքային հրոսակախմբերը ու ատելության այնպիսի գերդոզա բաց թողել մթնոլորտում, որ ոմանց այլ բան չէր մնում, քան հրաժարվել այդ աջակցությունից:
Շատ հետաքրքիր է՝ իսկ ուր են մյուսները, բոլոր ժամանակներում բարձր ու վեհ գաղափարներից, հումանիզմից հորջորջող մտավորականներ, գրողներ, արվեստի ու մշակույթի գործիչներ…Ինչու են պապանձվել նրանք: Չէ՞ որ արվեստի փիլիսոփայության բարձրակետը նախեւառաջ սերն է, հանդուրժողականությունն ու ամենակարեւորը՝ հումանիզմը: Ուր է մնացել ձեր մարդասիրությունը: Երբ երկրում մոլեգնում է անհանդուրժողականության, ատելության եւ մարդատյացության այսպիսի մթնոլորտ, քանի գրոշ արժե ձեր գործունեությունը, եթե անհաղորդ եք իրականությանը, այն իրականությանը, որտեղ դուք եք ստեղծագործում եւ սա մեծ հաշվով նաեւ ձեր ցանածի պտուղն է:

Նորից ենք կրկնում՝ խոսքն ընդամենը կալանքի միջոցը փոխելու մասին է, ոչ ավելին: Այն էլ մի մարդու, Արցախի հերոսի, ով Հայաստանի եւ Արցախի տնտեսությունը զրոյից երկնիշ աճի է հասցրել, ով ունի փառահեղ անցյալ, հայրենիքի ներկան ու ապագան կերտել է այս մարդը: Եւ վերջապես, դա պետական կարեւորագույն ինստիտուտ է, որի նկատմամբ տարրական հարգանք է պետք: Իսկ ձեր ամորֆ պահվածքն, իսկապես, մտածելու տեղիք է տալիս՝ ընդհանրապես որեւէ արժեք ունի ձեր ստեղծածը: Տեսնես 37 թվի նահատակները չեն գալիս ձեր երազներին:Եւ հիշեք՝ ամենամեծ մեղքը վախկոտությունն է, մի վախեցեք, ոչ ոք ձեզ չի գնդակահարի, քիչ, շատ քիչ արժանապատիվ եղեք:

Էդուարդ Թոփչյան
Հակոբ Ղազանչյան
Արմեն էլբակյան
Աննա էլբակյան
Արմեն Խանդիկյան
Հովհաննես Չեքիջյան
Սերգեյ Սմբատյան
Ռոբերտ Ամիրխանյան
Սոֆի Դեւոյան
Արամ Սաթյան
Արամ Իսաբեկյան
Ռուբեն Բաբայան
Նարինե Մայիլյան
Վահան Արծրունի
Նարինե Թուխիկյան
Հրանտ Թոխատյան
Հարություն Խաչատյան
Արա Երնջակյան
Լեւոն Իգիթյան
Արթուր Մեսչյան
Ռուբեն Հախվերդյան
Էմմա Պետրոսյան
Արամո
Հասմիկ Պապյան
Կարեն Աղամիրյան
Գուրգեն Խանջյան
Էդուարդ Միլիտոնյան
Հաղթանակ Շահումյան
Աննա Մաիլյան                                                                                                           

Վահե Շահվերդյան                                                                                                 

Դավիթ Գասպարյան

Ցանկը կարելի է շարունակել երկար, կարդացեք ու ամաչեք:

Անի Սահակյան

դիտվել է 2160 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am