«Մոտ 400 մետր խրամատ ենք փորել, մեր միսիան դա էր». Աշոտ Աղաբաբյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետեւում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների։ ՊԲ բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը երեկ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, չպատասխանեց հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը նոր գրոհի է պատրաստվում։ «Ինչ է, եթե պատրաստվեր, ես պետք է ասեի՞»,- մուննաթ եկավ Հասրաթյանը։ Հարցրինք՝ իսկ կուտակումներն իրենց մասշտաբայնությամբ նման են ապրիլմեկյան դրությանը, գուցե ավելի կամ պակաս մասշտաբային են։ Խոսնակն ասաց, որ ինքը չի կարող համեմատել։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, մինչդեռ, երեկ չէր բացառել, որ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների։ Նա ասել էր, որ տոն օրերին հակառակորդն աննախադեպ ակտիվանում է։ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որը մի խումբ կամավորների հետ նախօրեին է վերադարձել Արցախից, որովհետեւ նոր հերթափոխ է եղել, նույնպես չբացառեց նոր գրոհի հավանականությունը։ «Ադրբեջանի հանդարտությանը չի կարելի խաբվել, մի բան եթե քաղաքական ճանապարհով չի լուծվում, ռազմականով է լուծվում»,– ասաց նա։ Անդրադառնալով հակասական տեղեկություննեին, որ կամավորներն ավելի շատ խանգարել, քան օգնել են զինվորներին, որ սահմաններ չեն հսկել, ՀՀԿ-ականն ասաց, որ իրենց առաքելությունը եղել է զինվորին չխանգարելը։ «Մենք չորս օր ենք անցկացրել սահմանին, առաջին գծում՝ փոխարինելով զինվորներին։ Իրենք եկան-լողացան, հանգստացան, հետո մենք անցանք ինժեներական աշխատանքների։ Մոտ 400 մետր խրամատ ենք փորել, մեր միսիան դա էր։ Իմաստ չի ունենա, որ մեր տարիքի զինվորը գնա առաջնագիծ, որովհետեւ այսօր էլեկտրոնային դար է, ասենք, դիպուկահարը կարող է կամպյուտերով խփի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am