Ինչու են թաքցրել Հրայր Թովմասյանի հարցով Վենետիկի նամակը և ինչու կարկամեց նախարարը

Ճակատագրի հեգնանքով կամ էլ պատահաբար երեկ ՍԴ նախագահը Սահմանադրական օրենքի կոպտագույն խախտմաբ հարցաքննվում էր ՀՔԾ քննիչի կողմից, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ճիշտ նույն պահին ասուլիս էր տալիս:

Կա արդյոք արդարադատություն հետհեղափոխական Հայաստանում` հարցրին լրագրողները: Նախարարը մի պահ կարկամեց, ապա հայտարարեց, թե արդարադատություն Հայաստանում կար նաև մինչև հեղափոխությունը, բայց ինքը ունի մտահոգություններ: Իսկ ինչպես է անդրադառնում արդարատության վրա վարչապետի կոչով ԱԺ-ի և դատարանների շրջափակումը, ՍԴ դատավորներին օրինական կաշառք` վաղաժամկետ թոշակ առաջարկելը: Արդարադատության նախարարը համոզված է, որ ԱԺ-ն շրջափակվել է միանգամայն օրինական ճանապարհով, իսկ դատարանների շրջափակումը ոչ թե ճմշում էր դատարանների վրա, այլ նպատակ ուներ ուշադրություն հրավիրել, որ այդ համակարգում խնդիրներ կան: Դե իսկ ՍԴ դատավորներին կենսաթոշակի ուղարկելու օրենքը, նախարարի պատկերացմամբ, հրաժարականի արժանապատիվ տարբերակն է:

Իսկ ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու նրա նշանակած նախարարը չափել դատավորների արժանապատվությունը և ինչ են անելու, եթե պարզվի, որ իրենց առաջարկած արժանապատիվ տարբերակը դատավորները չեն ընդունելու: Առանց ՍԴ համաձայնության` Հրայր Թովմասյանին հարցաքննության կանչելը և որպես մեղադրյալ ներգրավելը նույնպես արդարադատության նախարարի պատկերացրած արդարադտության և օրինականության նորմերին չեն հակասում:
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ուղարկել Արդարադատության նախարարությանը, որտեղ տրված են խիստ գնահատականներ:
«Երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների այս անպատասխանատու եւ արկածախնդիր վարքագծի պատճառով մեր պետության միջազգային հեղինակությանը լուրջ հարված է հասցվում»,- գրել է նախկին նախարարը և կոչ արել լրագրողներին կառավարությունից պահանջել` հրապարակել դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։
Սրան ի պատասխան` արդարադատության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել. «Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։
Այլ՝ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»,- ասված է նախարարության Հերքում վերնագրով հաղորդագրության մեջ։

Թե ինչն են հերքել, պարզ չէ: Ավելին, ըստ ամենայնի, նրանք հաստատել են, որ ոչ պաշտոնական նամակ ամեն դեպքում ստացել են, որը չեն ուզում հրապարակել: Եթե նախարարությունը որևէ նամակ, անգամ ոչ պաշտոնական, ստացած չլիներ, ապա հանգիստ կհերքեր նաև այդ փաստը: Ընդամենը փոքրիկ ուղղում` Վենետիկի հանձնաժողովը ոչ պաշտոնական նամակներ նախարարություն չի ուղարկում, անգամ, շնորհավորանք, որի մասին նշված է նախարարության տեքստում, պաշտոնական գրագրության մաս է համարվում:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3616 անգամ
Լրահոս
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am