Ճանապարհ սարքելով Փաշինյանը ժողովրդի աչքը կտրում է սառնարանից․ Միհրդատ Մադաթյան. video

2018 թվականի ապրիլին տեղի ունեցավ աննախադեպ բռնի հեղաշրջում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով, որը մինչև օրս շարունակվում է: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը.


«2019 թվականն սկսվեց ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, և հեղաշրջում իրականացրած ազնիվ մղումներով ժողովուրդը մտածում էր, որ ինչ-որ բան է փոխվելու, մինչդեռ անցնող տարին պարզապես խոստումներով կերակրող տարի էր»։

Հաղորդման մյուս հյուրը՝ ՀՀԿ կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանն իր խոսքում նշել է, որ կիսում է Հրանուշ Խառատյանի կարծիքը, որ անցնող տարում սպասելիքներն իսկապես շատ էին, սակայն իրավական ոլորտում պետությունը հետընթաց է ապրել. «Մենք տեսանք, որ երկրում չեն պահպանվում սահմանադրական նորմերն ու չի գործում իշխանության տարանջատման սկզբունքը։ Կա անձ, որին ենթարկվում են իշխանության երեք թևերը»։


Խոսելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին՝ Հովհաննես Սահակյանն ասել է, որ այս օրենքով վիրավորում են ՍԴ դատավորներին, ասելով՝ Դուք կոռումպացված եք, մենք Ձեզ չենք վստահում, Ձեր փողը վերցրեց ու գնացեք տուն։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը դիտարկմամբ՝ մեկ տարվա իշխանությունից շատ բան չի կարելի սպասել, բայց այնպես չէ, որ իշխանությունը ոչինչ չի արել, օրինակ՝ ճանապարհներ է բարեկարգել, ինչին հակադարձեց Միհրդատ Մադաթյանը՝ նշելով, որ ճանապարհները բարեկարգելն առանձին տեխնոլոգիա է։ Այդուհանդերձ՝ Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ առաջնայինն է պետության իրավական զարգացումը, որի առումով մենք ունենք սարսափելի վիճակ, ինչի հետ համաձայնեց Հովհաննես Սահակյանը. «Այսօր կան դատավորներ, որոնք իրենց աշխատասենյակներում սառած նստած են, չգիտեն՝ ինչ անեն։ Եթե այդ մարդիկ դիմում գրեն և հեռանան, կասեն` «վնգստացող» են»։

Խառատյանի կարծիքով՝ ամբողջ ցավը նրանում է, որ իրավական այս բարդ իրավիճակը նոր չէ։ Անդրադառնալով Հայաստանում պարբերաբար իրականացվող ձերբակալություններին՝ նա նշեց, որ հասարակության այն զանգվածը, որն աջակցում էր հեղափոխությանը, այսօր խորը հիասթափության մեջ է այդ թատերականացումներից։

Միհրդատ Մադաթյանի կարծիքով էլ իշխանությունները ձերբակալություններով խաղ է խաղում. «Երեկ ձերբակալեցին «5-րդ ալիք» ՀԸ-ի սեփականատիրոջը, մի քանի ժամ հետո բաց թողեցին Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ սա ի՞նչ խաղ է։ Մի բան պարզ է՝ հասարակությունը հոգնել է այսպիսի ձերբակալություններից»։

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am