Սորոսական անհայրենիք լակոտներն ու իրական հերոսները

Նիկոլ Փաշինյանի կադրերը հատել են ոչ միայն քաղաքական մանկամտության, անմեղսունակության սահմանները, այլեւ դեբիլիզմի:
Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պետական ողջ մեքենան գործի է դրել Սահմանադրական դատարանի եւ հատկապես նրա նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Բոլոր հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով ճնշումներ է գործադրում Թովմասյանի, նրա մերձավորների ու ընտանիքի նկատմամբ՝ ՍԴ-ն կազմաքանդելու եւ իր երազած բարձրագույն դատարանը ձեւավորելու համար:
Իշխանական ռեպրեսիաների մասին ամիսներ շարունակ ահազանգում են ոչ միայն երկրի ճակատագրով մտահոգ իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչներ, այլեւ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը: Բայց արի ու տես սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի իր կոլեգաների վրա: Նա այս մասին խոսել է անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՀՔԾ քննիչների կողմից հարցաքննությունից հետո արված այն հայտարարությունը, համաձայն որի՝ ՍԴ անդամներից որևէ մեկը չի պատրաստվում գնալ վաղ կենսաթոշակի։
«Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա»,- այսպիսի շեդեւր եզրահանգման է եկել երիտիշխանականը ու նույն տրամաբանության մեջ այլ հայտարարություններ արել, թե մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որն անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։
«Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան է։ Եվ այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը, որը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի, բայց ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»,-ասաց նա։

Ինչպես ասում են՝ հասանք, իջեք: Կարելի է պատկերացնել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ճնշում գործադրել ՍԴ-ի իր կոլեգաների վրա: Ասենք անձամբ գիշերվա հազարին զանգել է Սերժ Սարգսյանին ու իրեն ծեփել պատերին, թե ԱԱԾ-իդ ու ՀՔԾ-իդ ուղարկի ՍԴ դատավորների տները, նրանց վախեցրու, նրանց սպառնա, ասա, որ լցնելու է բանտերը, խփելու է պատերին: Կամ ասենք Հրայր Թովմասյանն է զանգել Ռոբերտ Քոչարյանին ու ասել իրավապահներիդ քսի տուր Սահմանադրական դատարանի դատավորների վրա:

Հետո երբ տեսել է, որ դատավորները չեն ընկրկում, որոշել է այդ հանցագործներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկել, բայց էլի փոշմանել է ու նրանց ճնշում է, ասում է, չլինեմ-չիմանամ մեկդ օգտվել եք այդ թոշակից: Համաձայնեք միայն հիվանդ երեւակայությունում կարող է այս կարգի տրամաբանություն, ավելի ճիշտ՝ անտրամաբանական միտք ծագել: Ցավալին այն է, որ այս դեպքում կարեկցանքի է արժանի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, որ ունի այսպիսի թերհաս նախարար, ոչ այնքան Ռուստամ Բադասյանը, ի վերջո, ինքը դրանից ավել մտածելու կարողություն չունի, որքան մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Հենց այս մարդկանց ձեռքերում է մեր պետության ճակատագիրը, նրանք էլ իրենց ոլորտում, իրենց տեղերում են համարվում պետության սահմանապահները, ինչի մասին դեռեւս ամիսներ առաջ ու երեկ էլ խոսեց Հրայր Թովմասյանը՝ ասելով, եթե խաղաղ պայմաններում հերոսներ եք փնտրում, ապա նրանց շարքում են նաեւ ՍԴ անդամները: Ու եթե մեր սահմանները Բադասյանի պես սորոսական անհայրենիք մարդկանց ձեռքերում են, վայն եկել է, մեզ տարել:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի նկատմամբ իրական ճնշումներին, ապա գործընթացները հուշում են, որ Փաշինյանն անկառավարելի է դառնում: Մարդ, ով Ամանորի շեմին տասնյակ ընտանիքներին նվիրում է այս կարգի <<լարվածություն>>, ի վերջո, ՍԴ դատավորներն ունեն ընտանիք, հարազատներ, ընկերներ, որոնց այս օրերին սպառնում են, որ ամեն պահի ձեր հետեւից կարող են գալ, ապա չպետք է ակնկալի դրական փոփոխություններ իր ղեկավարած երկրում: Բումերանքի էֆեկտը կյանքում գործում է անխափան, քո նետած չարությունը, ինչ-որ պահից վերադառնալու է քեզ:

Անի Սահակյան

դիտվել է 8072 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am