Երբ վարչապետը գնում է հանցագործության

 Սահմանադրական դատարանի նախագահին որպես մեղադրյալ ներգրավելն ու նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելը, առանց Սահմանադրական դատարանի կոլեգիալ համաձայնության, հանցավոր արարք է, որին որոշեց գնալ օրվա իշխանությունը:

Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու և ՍԴ-ն վարչապետահպատակ կառույց դարձնելու քաղաքական խնդրի նպատակով արված քայլ է: Հրայր Թովմասյանը` որպես ՍԴ դատավոր և նախագահ, ունի գործառութային և ամբողջական անձեռնմխելիություն, քանի որ նա դատավոր է ընտրվել ՍԴ մասին նախկին օրենքի գործողության ժամանակ: Հետևաբար մեղադրանք առաջադրելուց առաջ նախաքննական մարմինը պարտավոր էր դիմել ՍԴ և ստանալ համաձայնությունը, որը սահմանված է ՍԴ մասին նախկին օրենքով:

Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ իրեն դեռ 6 ամիս առաջ էին զգուշացրել, որ հրաժարական չներկայացնելու դեպքում, իր նկատմամբ գործ է հարուցվելու: Ասել են և արել: Ընդ որում, գործը հարուցել են ՍԴ դատավորներին վաղաժամկետ թոշակի ուղարկեւ մասին օրենքի ընդունման հենց հաջորդ օրը, որպես պրոֆիլակտիկ քայլ, որպեսզի և' Հրայր Թովմասյանը, և' ՍԴ մյուս դատավորները հետևություն անեն և հասկանան, որ հրաժարական չտալու դեպքում հետապնդումներ և ճնշումներ են լինելու: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ինքը ՍԴ նախագահի և դատավորների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելով իր անձնական վրեժն է լուծում նախկին իշխանությունից: Թովմասյանի նկատմամբ գործ հարուցելուց մի քանի ժամ անց, Նիկոլ Փաշինյանը իր ՖԲ էջում հրապարակել է 2008 թվականի տեսանյութ, որտեղ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ու կողմնակիցները, ի պաշտպանության քաղբանտարկյալների, ակցիա են անում, իսկ ոստիկանությունը խոչընդոտում է: Այն ժամանակ Փաշինյանը ընդհատակում էր. << Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երեւանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:
Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:
Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սերժիկներով, դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ>>,- գրել է վարչապետը:

Ակնարկն ակնհայտորեն ուղղված է Հրայր Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորներին, թեպետ կոնկրետ Հրայր Թովմասյանն այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչ չի եղել: Նիկոլ Փաշինյնանն ուղղակի սպառնում է, որ նրանք բոլորը կարող են հայտնվել բանտում, որովհետև ինքը նրանց ընկալում է ոչ թե դատական անկախ իշխանության ներկայացուցիչներ, այլ նախկին քաղաքկան համակարգի մնացորդներ: Խնդիրն ամենևին էլ այն չէ, թե նախկինում ՍԴ-ն որքանով է ունեցել անկախություն: Խնդիրն այն է, որ այժմ Նիկոլ Փաշինյանը ևս, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանը, նրանից առաջ էլ նրա նախորդները, չի ուզում ունենալ գործադիր իշխանությունից անկախ գործող դատական համակարգ: Նիկոլ Փաշինյանն ուզում է ստանալ գրպանային դատարաններ` սկսած բարձր դատարանից` ՍԴ-ից: Այժմյան ՍԴ-ն համառորեն պայքարում է անկախ մնալու համար, չի ուզում գնալ գործարքների: Բայց Փաշինյանի վրեժը սահման չունի` նա գնալու է մինչև վերջ, թերևս ի վերջո կգնա նաև ՍԴ-ն լուծարելու քայլին, միայն թե իշխանությունն ստանա ամբողջությամբ` ճյուղ առ ճյուղ: Ընդ որում, նա դա անում է բաց տեքստով, ամենևին էլ չթաքցնելով, որ ընդդիմանալու այլընտրանքը ձեռնաշղթաներն են: Միապետական բռնապետությունն ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանի երազանքն է, բայց շատ ավելի կարևոր է, թե որն է հայ ժողովրդի երազանքը:
Եթե հասարակությունը պետք է սատարի, որ սերժահպատակ դատարաններին փոխարինեն նիկոլահպատակ դատարանները, ապա պետք է արձանագրել, որ դեմոկրատիան մեզ համար չէ:

 

   Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3377 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am