Երբ է Փաշինյանն իրեն պատերով ծեփելու

<< Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին: Ծրագիրը նախատեսված է սփյուռքահայ ձեռնարկատերերի համար և հնարավորություն է տալիս նրանց գործունեություն ծավալել հայրենիքում՝ տեղայնացնելով իրենց սթարթափները և ստանալով պետական ֆինանսավորում:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին և կարևորել տեխնոլոգիական ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված այս նախաձեռնությունը: Վարչապետը նշել է, որ ծրագիրը բխում է ՀՀ կառավարության՝ մեր երկրի և՛ այսօրվա, և՛ ապագայի մասին տեսլականից և Սփյուռքի հետ հարաբերությունների մասին պատկերացումներից, այն է՝ Հայաստանը պետք է ոչ միայն կարոտել, այլև այցելել հայրենիք, աշխատել այստեղ, ստեղծել, հարստանալ և հարստացնել: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է «Ներուժ»-ի հաղթողների փորձը տեխնոլոգիական ոլորտում և հաջողություններ մաղթել նրանց՝ հայրենիքում հետագա գործունեության մեջ»: Սա կառավարության հերթական՝ շարքային հաղորդագրություններից է, որը պատմում է կառավարությունում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցախ մի հանդիպման մասին:
Հանդիպումն էլ առաջին հայացքից սովորական մի հանդիպում է, որին չէինք անդրադառնա, եթե վարչապետի հյուրերը չլինեին ջինսերով, չի բացառվում ՝ նաեւ բոթասներով: Մոտ մեկ ամիս առաջ հիշում եք, թե ինչ բոլոլա բարձրացավ Գագիկ Ծառուկյանը գործընկեր շեյխերի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպումից հետո: Թե ինչ եղավ եւ ինչպես, բոլորը հիշում են այդ մասին, այդ հանդիպումը իշխանությանը խոցել էր մի պատճառով, որ քաղաքապետի հյուրերը ջինսերով եւ բոթասներով էին եղել, մեկ էլ համարձակվել էին քաղաքապետի ներկայությամբ պատասխանել հեռախոսազանգերին: Իշխանությունը ոչ աջ ոչ ձախ վանել էր ներդրողներին եւ նրանց մերժելով տուն ուղարկել: Խմորն այնքան ջուր վերցրեց, որ հարցին անդրադարձավ նաեւ վարչապետ Փաշինյանը. <<Նախ, շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երեւանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով եւ մայկաներով: Սա, կարծում եմ՝ վերաբերմունք է պետական ինստիտուտին»,-ասաց Փաշինյանը: Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը ճիշտ է արել. «Որովհետեւ եթե մարդիկ կան, որ թույլ են տալիս, որ իրենց հետ այդպես վարվեն եւ իրենց համար Հայաստանի պետականությունը դա է, որ պետք է ջինսով, բոթասով մտնեն, քաղաքապետին ասեն՝ դու ստեղից էնտեղ գնա, այդ ժամանակները պրծել են:
Եթե ՀՀ-ում այդպիսի քաղաքապետներ, նախարաԽնդիրիրներ են եղել, որոնց հետ այդպիսի հարաբերություններ են ունեցել, իրենց ժամանակն ավարտվել է վաղուց»:

Վերոնշյալ հաղորդագրությունն ու կից լուսանկարները հրապարակվելուց հետո ամեն րոպե սպասում ենք, թե երբ է մեր պետականամետ, հայրենասեր վարչապետը լայվ մտնելու ու գլուխներ պատերին տալու, մարմիններ ասֆալտին ծեփելու, թե դուք այդ քանի գլխանի եղաք, որ վարչապետի հետ ջինսերով եք եկել հանդիպման:
Իսկ միգուցե մեր սիրասուն վարչապետն իրականում լավ էլ ժողովրդական մարդ է, պարզապես ազնվազարմ տոհմի ներկայացուցիչ մեր քաղաքապետի սիրտը չկոտրելու համար էր, որ այդպիսի հայտարարություն արեց: Իրականում այս ամենն էլ պարզ է դարձնում, որ Փաշինյանի թիմում մանկամտության լուրջ ավելցուկ կա, եթե աջակցեին շեյխերին ու պետության մեջ ներդրումներ արվեին, հանկարծ այդ համատեքստում կարող էին տալ նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը, իսկ մեր օրերի չտես իշխանականները դեռ չեն կշտացել փիառվելուց :

Անի Սահակյան

դիտվել է 977 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am