Ամանորյա խուզարկություններ ռուս ընդդիմադիրների աշխատավայրերում և տներում

Երեկ Ռուսաստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մոսկովյան գրասենյակում իրավապահները խուզարկություն են իրականացրել։

Հակասական տեղեկություններ էին տարածվում Նավալնու հետ կապված։ Ռուսաստանյան լրատվամիջոցները մի պահ հայտնեցին, թե նրան բերման են ենթարկել, սակայն «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, վկայակոչելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղարին, հայտնեց, որ ընդդիմադիր գործչին չեն կալանավորել, որոշ ժամանակ անց էլ հենց Նավալնին Թվիթերում գրեց, որ ինքը ձերբակալված չէ:

Հիմնադրամի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել գրասենյակից, որտեղ մնացել են միայն կազմակերպության իրավաբանները։
Նավալնին ուղիղ եթերում պատմում և ցուցադրում էր, թե ինչպես են իրավապահները փակում տեսախցիկներն ու սղոցում գրասենյակի դուռը. հիմնադրամի աշխատակիցները հրաժարվել են ներս թողնել իրավապահներին, և նրանք որոշել են պարզապես սղոցել դուռը։

Ուղիղ կապն ընդհատվեց, և տեղեկություն հայտնվեց, թե Նավալնուն ձերբակալել են, սակայն այն հերքվեց։

«Ведомости» պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել է, թե խուզարկությունը կարող է կապված լինել հիմնադրամի կողմից փողերի լվացման քրեական գործի հետ։
Ըստ «Ազատության»՝ հիմնադրամի աշխատակից Լեոնիդ Վոլկովը, իր հերթին, գրել է, որ երեք ամսվա ընթացքում առաջին անգամ այսօր արգելափակվել է նվիրատվությունների համար հիմնադրամի բանկային քարտը։

Նկատենք, որ մի քանի ամիս առաջ քրեական գործի շրջանակում խուզարկություններ էին կատարվել Ալեքսեյ Նավալնու հիմնադրամի մարզային գրասենյակներում՝ գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ հիմնադրամը գործում է։

Իսկ Նավալնին երեկ ավելի վաղ հայտարարել էր, թե իր հիմնադրամի աշխատակից Ռուսլան Շավեդինովն ապօրինաբար զրկվել է ազատությունից, և քաղաքական բանտարկյալ էր որակել նրան։ Շավեդինովի փաստաբանները, ինչպես իր բլոգում նշում է Նավալնին, հայցեր են ներկայացնելու դատարան։

Այս շաբաթ խուզարկություն էր իրականացվել Ռուսլան Շավեդինովի տանը, այնուհետև նրան ուժով հարցաքննության էին տարել և շտապ զորակոչել։ 23-ամյա Շավեդինովը ոստիկանությունից պարտադիր զինծառայության է ուղարկվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս՝ Նովայա Զեմլյա արշիպելագում գտնվող զորամաս։ Զորամասը փակ է, փաստաբաններն այնտեղ մուտք չունեն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 967 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am