Թուրքական զորքերի նոր շարժ. Մոսկվան չի դիմադրում

Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Լիբիա: Առաջիկայում Ռեջեփ Էրդողանը կդիմի խորհրդարանին՝ նման մանդատ ստանալու նպատակով: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Թունիսում՝ այդ երկրի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել և հետևել Լիբիայում շարունակվող բռնություններին։ Նրա փոխանցմամբ՝ պատրաստ են սատարել ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարի դեմ պայքարող Տրիպոլիի օրինական կառավարությանը։

«Եվրոպական և արաբական որոշ երկրներ սատարում են Հաֆթարին, սակայն մենք Լիբիայի օրինական կառավարությանն ենք օգնում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
2011-ից ի վեր՝ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, այդ երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ Լիբիայում երկիշխանություն է՝ Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունը և երկրի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ ֆելդմարշալ Հաֆթարը, ով արդեն 5-րդ տարին է փորձում է վերահսկողություն հաստատել Տրիպոլիի նկատմամբ։

Այդ հարցում լիբիացի գեներալին աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը։ Վերջինը, սակայն, կտրականապես հերքում է իր ռազմական ներկայությունը այդ երկրում, մինչդեռ արևմտյան երկրները պնդում են, որ ռուսաստանյան զինվորականները, այդ թվում՝ վարձկանները, ապակայունացնում են իրավիճակը Լիբիայում: Անցած ամիս Միացյալ Նահանգների պետքարտուղարի մերձավոր արևելքի հարցերով օգնական Դեյվիդ Շենկերը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանը պատկառելի թվով զինվորականներ, այդ թվում՝ վարձկաններ ունի, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում գեներալ Հաֆթարին:

Այսպիսով, ինչպես Սիրիայում՝ Լիբիայում ևս օր-օրի մերձեցող Անկարան ու Մոսկվան կհայտնվեն բարիկադների տարբեր կողմերում: Այս շաբաթ ռուսաստանցի և թուրք պաշտոնյաները Լիբիայի հարցով բանակցություններ են անցկացրել՝ ընդհանուր հայտարարի գալու նպատակով:

Տրիպոլիին աջակցելու Էրդողանի պատրաստակամությունը հաջորդում է Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ համաձայնությանը: Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, որտեղ սահման ունի նաև Լիբիան, Անկարան Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարները արդյունահանելու նպատակով։

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես դիմել է Թուրքիային ռազմական աջակցություն ստանալու համար, ինչպես հաղորդել է Reuters –ը հղում տալով Լիբիայի ներկայացուցչի տեղեկություններին՝ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը Անկարայից «օդային, ցամաքային և ծովային» օգնություն է հայցել:

Այսպես, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին որպես օրինական ղեկավար:

Օրեր առաջ լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:

Մինչդեռ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ հարկավոր է օգնություն ցուցաբերել, որպեսզի այնտեղ առաջացած ճգնաժամը լուծվի: «Ինչ վերաբերում է Լիբիայում իրավիճակին, այն, անխոս, համընդհանուր անհանգստություն է առաջացնում, այդ թվում նաև մեր անհանգստությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով Մոսկվայի շահագրգռվածությունը Լիբիայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում:
Նրա խոսքով՝ երրորդ երկրների միջամտությունը դժվար թե նպաստի Լիբիայում իրավիճակի կայունացմանը: «Սակայն երրորդ երկրների ցանկացած փորձ՝ անուղղակիորեն նպաստելու Լիբիայում ստեղծված խնդիրների լուծմանը և օգնություն ցուցաբերելու կողմերին՝ հասնելու ընդհանուր լուծման, միայն ողջունվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լիբիա զինվորականներ ուղարկելու Թուրքիայի մտադրությունը:

Պեսկովը նշել է նաև, որ Լիբիան դարձել է հսկայական թվով երկրներից վարձկանների ապաստարան: Նրա խոսքով՝ դա շատ հայտնի երկրների գործողությունների արդյունքն է, որոնք ուղղված են լիբիական պետականությունը կործանելուն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1744 անգամ
Լրահոս
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am