Շուշիի առանձնակի գումարտակը կամավորների է ցուցակագրում

«Շուշիի առանձնակի գումարտակիազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությանհայտարարությունը Հանուն Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում սկսելու մասին Հայրենակիցնե՛ր 1994 թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից և ժամանակն օգտագործեց հզորանալու և պատերազմը շարունակելու համար: 2014 թ. օգոստոսից սկսած նա մեր դեմ վարում է սողացող պատերազմ և ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի ծանր հարվածներ է հասցնում՝ նպատակ ունենալով այդպես արնաքամ անել մեզ և մի օր լայնածավալ պատերազմի միջոցով ոչնչացնել մեր երկիրը: Ապրիլի սկզբին տեղի ունեցած աննախադեպ մասշտաբի և ակտիվության ռազմական գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ հակառակորդն ամեն պահի կարող է սկսել այդ լայնածավալ պատերազմը, մինչդեռ երկրի «քաղաքական ղեկավարությունը» համարժեք քայլեր չի կատարում մարդկային ու այլ ռեսուրսները մոբիլիզացնելու և մեր գլխին կախված նոր ցեղասպանության ու հայրենազրկման վերահաս սպառնալիքը չեզոքացնելու համար: Ուստի հայությունը, հաշվի առնելով վիճակի օրհասականությունը, պարտավոր է «քաղաքական ղեկավարության» որոշումներին սպասելու փոխարեն հասարակական հիմունքներով ինքնակազմակերպվել մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդին գլխովին ջախջախելու ու ծնկի բերելու հրամայականով: Ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ ապրիլյան ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրը: Ողջունելով մինչ օրս խրամատում կանգնած զինվորին աջակցելու համար առանձին խմբերով ու անհատապես ճակատ մեկնած կամավորներին, միևնույն ժամանակ հարկավոր է ճիշտ գնահատել ուժերը և փաստել, որ հակառակորդին ծնկի բերելու համար անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը և կազմակերպվել որպես Ազգ-բանակ: «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան), ղեկավարվելով Ազգ-բանակի վերածվելու և հակառակորդին ծնկի բերելու հրամայականով, հայտարարում է կամավորների ցուցակագրում: Կոչ ենք անում քսանից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ և արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց ցուցակագրվել և պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում: «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմելու է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ կամավորների մասնագիտական, մարտական և ֆիզիկական պատրաստման համար միջոցներ տրամադրելու և պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ռազմական գործողությունների դեպքում ՀՀ Զինված ուժերում նրանց ըստ մասնագիտական և ֆիզիկական կարողությունների ներառելու հարցով: Կամավորների ցուցակագրումը կազմակերպվում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք. Երևան, Շինարարների փ., 8 շ., բն. 13) : Հարցերի և պարզաբանումների համար զանգահարել +37410 390338, +37494 016760 կամ գրել էլեկտրոնային հասցեին shushiigumartak@gmail.com:   «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am