Ցուցադրական ձերբակալություններով մարդկանց խայտառակ են անում, հետո պարզվում է՝ այդ մարդիկ անմեղ են. Սամվել Խուդոյան (տեսանյութ)

2019 թվականը հակասություններով լի տարի էր, մինչդեռ նոր իշխանությունը պետք է այնպես աներ, որ տարին դրական լիներ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ տարվա ամենամեծ բացթողումը թշնամանքի ու վախի մթնոլորտի մեծացումն էր։

Հաղորդման մյուս հյուրի՝ տնտեսագետ, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ հասարակության համար շատ կարևոր էին փոփոխությունները, որոնց արդյունքը պետք է ակնհայտ լիներ, սակայն կարևորագույն հարցերում մենք չենք տեսնում առաջխաղացում. «Մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ տարաբախտ ռեժիմում գտնվողները չունեն որևէ տեսլական, բայց ունեն իշխանությունը պահելու անհագուրդ ձգտում»։

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ անցնող տարում եղել են դրական փոփոխություններ: Ըստ նրա՝ համակարգային կոռուպցիան վերացել է. «Անցյալում կար կոռուպցիոն բուրգ, իսկ այսօր տեսնում ենք, որ բուրգի վերևում գտնվողները կոռուպցիայի մեջ չեն, չնայած ներքևում կոռուպցիան դեռ կա»։

Կարինե Աճեմյանի հարցին՝ հոգեբանի դիտարկմամբ՝ մթնոլորտն ինչպիսի՞ն է, Խուդոյանը պատասխանել է, որ ժամանակին կրիմինալ մթնոլորտ էր, մինչդեռ այսօր նման բան չկա, որի հետ չհամաձայնվեց Կարինե Աճեմյանը։

Խոսելով աղմկահարույց ձերբակալությունների մասին՝ Սամվել Խուդոյանն ասել է՝ ցանկացած հանցագործ պետք է պատժվի, բայց անընդունելի է այդ ձերբակալությունները ցուցադրական իրականացնելը. «Տեսանք՝ ինչպես ԵՊՀ ՈւԽ նախագահին մի քանի դիմակավորված մարդիկ բերման ենթարկեցին։ Մարդկանց խայտառակ են անում, հետո պարզվում է, որ այդ մարդիկ անմեղ են, կամ էլ գործը կարճվել է»։

Վարդան Բոստանջյանն էլ գտնում է, որ իշխանությունն իր ուզածին հասել է, որովհետև իրենք կարևորագույն հարցերը թողած, որոնք են տնտեսական խնդիրները, Արցախի հարցը, քննարկում են՝ ում ձերբակալեցին, ում բաց թողեցին։

Ամփոփելով խոսքը՝ Սամվել Խուդոյանն ասել է, որ ապագայի հիմնական վտանգն ավտորիտարիզմի հաստատումն. «Երբ բոլորը ծափ են տալիս քո հնչեցրած մտքերի համար, դու սկսում ես մտածել, որ միակ ճիշտը դու ես, վտանգը մեծ է լինում, որ կհաստատվի ավտորիտար ռեժիմ»։

Կարինե Աճեմյանն էլ նշում է, որ պետությունը կազմաքանդելու ճանապարհին ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։

Վարդան Բոստանջյանի խոսքով էլ՝ գալիք տարում տնտեսությունն աշխատելու է մահացածի նման։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am