Քարերը հավաքելու և փոթորիկ հնձելու ժամանակը

Կառավարության բակում նախօրեին հրմշտոց է տեղի ունեցել ոստիկանների և բանակում մահացած զինվոր Արթուր Աջամյանի հարազատների միջև։

Հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ հրմշտոցի ընթացքում մահացած զինվորի նկարը կոտրվել է: Հետո արդեն հարազատները փակել են դեպի Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհը: Ոստիկանության զգուշացումները, թե չբացելու դեպքում ուժ կկիրառվի, արդյունք չեն տվել, ավելին` բողոքավորները սպառնացել են փալել նաև երկաթգիծը: Ազգությամբ եզդի զինծառայողի հարազատները դժգոհել են ԱԺ պաշտպանության և անվտանգտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որը նրանց նախապես ինչ-որ խոստումներ է տվել, իսկ հետո, բողոքավորների խոսքով, անգամ հեռախոսազանգերին էլ չի պատասխանում: Իրավիճակը հանդարտվել է միայն, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հարազատներին: Արթուր Աջամյանի պապը վարչապետից պահանջել է` բացահայտել իր թոռան սպանության մեղավորներին: Նա ասել է, որ ինքը դիահերձման ժամանակ ներկա է եղել և տեսել է, որ թոռան մարմնի վրա բռնության հետքեր կան. «2 ժամ 40 րոպե է տևել դիահերձումը։ Այդ գործողություններից հետո ինձ մոտեցավ բժիշկն ու ասաց՝ հայրիկ ջան դու քա՞ր ես, էս ի՞նչ է կատարվում։ Ասեցի՝ եկել եմ իմանամ՝ թոռանս հետ ի՞նչ է եղել իրականում։ Մարմնի վրա հետքեր կար, աջ ուսի վերին հատվածում կար բռնության հետքեր, բայց հին էր, աջ ոտքինը եւ ձախ ոտքինը՝ նոր էր, ճակատին էլ կար. ես քարացել էի»։

Փաշինյանն ասել է, որ այս գործի հետ կապված իրեն զեկուցվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Հարազատները, սակայն, հակառակն են պնդել` ասլով, որ գործն ուղղորդվում է ՊՆ-ի կողմից` կոծկելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը խոստացել է` ապահովել արդար դատաքննություն: Արթուր Աջամյանի մահվան դեպքը միակը չէ, և նման բողոքավոր խմբեր առաջիկայում ևս կարող են հայտնվել կառավարության շենքի մոտ: Ի՞նչ է անելու Փաշինյանը` նրանց բոլորի հետ առանձին հանդիպումնե՞ր է ունենալու: Նախ սկսենք նրանից, որ այս հանդիպումները ամենևին էլ չեն նշանակում, թե մահացած զինվորների հարազատների դժգոհությունը բավարարվեց: Սա իրավական խնդիր է, որի մեջ մտնելը վարչապետի համար հավելյալ հարված է: Ավելին` արդար դատաքննության խոստումը պահելը շատ դժվար և, որ ամենակարևորն է, վարչապետի գործառույթներից դուրս գտնվող հարց է: Թերևս հենց այս նկատառումով էլ վարչապտն ի սկզբանե չէր ուզում ընդունել զինծառայողի հարազատներին: Բայց ինչպես ասում են` եկել է նետած քարերը հավաքելու և քամի ցանելուց հետո փոթորիկ հնձելու ժամանակը:

Նախ կառավարության շենքի մոտ պարբերաբար տեղի ունեցեղ բողոքի ակցիաները հաճախ ցույց են տալիս, որ հեղափոխական իշխանությունը բազմաթիվ հարցերում կրկնում է նախկինների վարքագիծը, և սա ունի շատ օբյեկտիվ պատճառներ: Կան հարցեր, որոնց լուծման բանալին ամենևին էլ վարչապետի կաբինետում չի գտնվում: Ի վերջո վարչապետի կաբինետ մտնելուց հետո զինծառայողի հարազատների բողոքն ամենևին էլ դրական ընթացք չստացավ, բայց իր կամքից անկախ` վարչապտը դարձավ այդ խնդրի պատասխանատուն: Իսկ եթե վարչապետը մեկին ընդունեց, ստիպված է լինելու ընդունել բոլորին: Ցանկացած մարդ, ով ինչ-որ խնդիր ունի, գալու է թակի վարչապետի դուռը և պահանջի, որ, օրինակ, Փաշինյանը անհապաղ լուծում տա իր երեխայի բուժման, իրենց գյուղի դպրոցի կոռումպացված տնօրենի հեռացման և անգամ հավերի ածը խթանելու հարցին: Հակառակ պարագայում հնչելու են սպառնալիքներ, թե փողոցները կփակեն: Ինչպես են այս բոլորի տակից դուրս գալու կառավարությունն ու նրա ղեկավարը: Պուպուլիստաբար մեծ-մեծ խոսելը հեշտ է, բայց կոնկրետ մարդու կոնկրետ հարցին լուծում տալը շատ ավելի բարդ է:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am