Մի ժամանակ թալանչի, հիմա տաղանդավոր. Փաշինյանի վերափոխումը

 Վարչապետի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են. <<Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Մենք հաջորդ տարի այդ ամբիցիաների, ինչպես նաև կապիտալ ներդրումների առումով ավելի բարձր նշաձող ենք սահմանել, չնայած այդ ոլորտում թերակատարման խնդիր ունենք, և այդ նշաձողը սահմանել ենք՝ վստահություն ունենալով ձեր վրա, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են և 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար>>,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով` գրանցված տնտեսական ցուցանիշների շնորհիվ տնտեսական հեղափոխությունն իրականացվում է. 11 ամիսների արդյունքներով` արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: Սա, ըստ Փաշինյանի, թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում՝ ակնհայտ առավելությամբ, և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում: <<Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը>>,- հայտարարել է Փաշինյանը:

Օ, լա-լա.... կասեր դասականը: Մի ժամանակ գործարարներին Փաշինյանը բնորոշում էր որպես թալանչիներ, պետության և ժողովրդի հաշվին հարստացած հանցագործներ, այսօր, պարզվում է, նրանք բոլորը ոչ միայն տաղանդավոր են, այլ քրտինք թափող արդար վաստակի տեր հիանալի անձնավորություններ: Այս գովասանքները թերևս առաջին հերթին ուղղված են վարչապետի տիկնոջ հիմնադրամներին խոշոր նվիրատվություններ կատարած գործարարներին, որոնք տիկնոջ գրասենյակից նամակներ ստանալուն պես շատ արագ փոխանցումներ են կատարել: Փաստորեն, հայտնի ճշմարտությունը, թե փողն ամեն տեղ լույս է տալիս, այս դեպքում գործում է անշեղորեն:
Միայն թե անհասկանալի է` եթե բոլորն այսքան ազնիվ ու օրինապաշտ անհատներ են, ովքե՞ր են ապօրինի հարստացածները, որոնց դեմ հետևողականորեն պայքարում է Փաշինյանի թիմը: Անգամ պատրաստվում են օրենք ընդունել` ապօրինի գույքի բռնագնաձման մասին: Խոսք է գնում այն մասին, որ նոր օրենքով, առանց դատարանի որոշման, ապօրինի ծագում ունեցող գույքը կարող է միանգամից բռնագանձվել: Հետաքրքիր է` Փաշինյանի ասած տաղանդավոր և արդար գործարարների ունեցվածքի մեջ ապօրինի ծագում ունեցեղ գույք չկա՞:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 15427 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am