Էլիտար «ձրիակերն» ու իր արշինը

Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը, որն ԱԺ-ում ընդունվեց հոկտեմբերի 11-ին։ Փորձագիտական շրջանակները իշխանության այս նախաձեռնությունը բնորոշել են որպես շանտաժի եւ դատավորներին անպարկեշտ առաջարկ անելու և պետբյուջեի միջոցներով կաշառելու մասին օրենք։ Մինչ ստորագրելը բազմաթիվ իրավաբաններ, քաղաքական գործիչներ կոչով դիմել էին նախագահին՝ հորդորելով զերծ մնալ այն ստորագրելու պատասխանատվությունից եւ օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ նախագիծն ուղարկել ՍԴ քննությանը։ Սակայն, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ այս անգամ էլ հարմար չգտավ իր սահմանադրական առաքելությունը կատարել եւ ապացուցեց, որ ինքը նախագահ է աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ։
Ինչ խոսք՝ այդ օրենքը շատ հոգեհարազատ է Ա. Սարգսյանին, քանզի ինքն այդ հայեցակարգով է ապրում՝ պետբյուջեի հաշվին զբաղեցնում է նախագահի պաշտոնն ու շրջագայում աշխարհով մեկ ու առաջ տանում սեփական բիզնես շահերը։ Երբեմն-երբեմն էլ սիրողական այցեր կատարում Հայաստան ու ընդունում ճիշտ այդպիսի որոշումներ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին դեռեւս անցած խորհրդարանի կողմից ընդունված աղմկահարույց նախագիծը Արմեն Սարգսյանը չստորագրեց, այլ ուղարկեց ՍԴ։ ԱԺ-ի պաշարման առիթ հանդիսացած հոկտեմբերի 2-ի օրենքի պարագայում Սարգսյանը սպասեց վերջին` 21-րդ օրվան, ապա դիմեց ՍԴ`օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։ Սա հնարավորություն տվեց Արմեն Սարգսյանին օրենքի ընդունումից հինգ ամիս անց միայն, երբ տեղի էին ունեցել բուռն քրեաքաղաքական իրադարձություններ՝ սահմանադրական կարգի տապալմամբ խորհրդարանի արձակում, ընտրություններ, նոր խորհրդարանի ձեւավորում, ստորագրել ի սկզբանե ակնհայտ սահմանադրական օրենքը` ամենախաղաղ պայմաններում` առանց որեւէ պատասխանատվության եւ բեռի։ Այնքան խաղաղ, որ նույնիսկ ինքը` Արմեն Սարգսյանը, չպատասխանեց, թե ի վերջո ինչու էր ինքը դիմել Սահմանադրական դատարան, այլ ընդամենը իր աշխատակազմի իրավաբանական վարչության միջոցով պաշտոնապես տեղեկացրեց, որ իր ՍԴ դիմելու պատճառներից մեկն այն էր, որ օրենքի որոշ դրույթներ դարձել են բազմաթիվ իրավաբանների քննարկման առարկա։

Բանն այն է, որ այդ օրենքը չէր բխում Նիկոլ Փաշինյանի շահերից եւ Արմեն Սարգսյանին պետք էր այդպես մտածել, իսկ ՍԴ դատավորների «պարապության» նպաստի հայտնի նախագիծն իշխանությունն օրակարգ է բերել հատուկ նպատակով՝ չեզոքացնելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Ոի չնայած այն բանի, որ հիմա էլ ավելի բազմաթիվ իրավաբանների քննարկման առարկա էր սույն ձեռնարկը հանդիսացել, սակայն դա չխանգարեց մեր էլիտար տուրիստին ստորագրել նախագծի տակ։Սարգսյանն իր ստորագրությամբ դարձավ հակասահմանադրական այդ օրենքի համահեղինակ և հավասարապես պատասխանատու է լինելու դրա հետևանքների համար։
Ինչ մնում է ՍԴ դատավորներին, ապա նրանք պետք է այնքան արժանապատվություն, իրավական գիտակցություն ունենան, որ հրաժարվեն հանրության հաշվին ձրիակերությամբ զբաղվելու կեղտոտ առաջարկից։
Ի դեպ, իշխանությունը Սարգսյանի ստորագրելուն պես արդեն անցել է դատավորներին ճնշելու գործուն քայլերի։ ՀՔԾ քննիչներ են այցելել ՍԴ եւ պարզ է, որ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել դատավորների վրա։

Անի Սահակյան

դիտվել է 2203 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am