Լարված իրավիճակ Քասախ գյուղում

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Թիվ 37 երթուղին սպասարկող 20-ից ավելի երթուղային տաքսիների վարորդներ, ի նշան բողոքի, առավոտվանից հրաժարվում են սպասարկել երթուղին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Գործադուլ ենք հայտարարել։ Պատճառն այն է, որ 37 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրենը վարորդներին տոնական օրերի համար տրամադրում է ընդամենը մեկ հանգստյան օր, մինչդեռ այլ համարներ սպասարկող երթուղիների վարորդներն ունեն 7-օրյա արձակուրդ: Ինչա, մեր ճակատին գրածա, որ պետք է մեր սեփական ավտոմեքենաներով աշխատենք ու Գալուստ Սահակյանի տղայի՝ Արման Սահակյանի թափանը լցնե՞նք: Աում են՝ իրավիճակ է փոխվել, բա խի՞ էդ փոփոխությունը մենք մեր մաշկի վրա չենք զգում: Էլ չենք ասում, որ տարրական պայմաններ չկան: Դիսպետչերական կետը հիշեցնում է քարե դարի մի տարածք, անգամ սանհանգույց չկա: Վարորդներով մեր բնական կարիքները հոգում ենք՝ ով որտեղ պատահի: Երբ է այս անարխիան վերանալու: Տարիներ շարունակ գծատերերը ամեն անգամ խոստանում են, որ խնդիրը կկարգավորվի, բայց ոչ մի դրական փոփոխություն չենք զգացել: Հիմա էլ չգիտես որ մի գիտունիկի մտքով է անցել մեր հանգստյան օրերը սարքի մի օր: Լրիվ բեսպրեդել է էս գծում տիրում: Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցներն էլ կարծես թե բերանները ջուր առած ոչ մի ձեն չեն հանում: Մենք հասկանում ենք, որ բնակիչները կհասկանան մեզ: Ուզում ենք, որպեսզի վերջնականապես խմդիրը լուծվի, հակառակ դեպքում՝ անգամ պատրաստ ենք մեր ավտոմեքենաները դուրս բերել էս գծից»: Այս պահին վարորդների հետ բանակցում է դիսպետչերը, ով նրանց հայտնեց, որ գծի տեր Վազգենը ընդառաջել է վարորդներին, սակայն նրանք հայտնեցին. «Ըտենց խոստումներ շատ ենք լսել, թող Վազգենն անձամբ գա էստեղ ու ինքը պատասխանի մեզ հուզող և մեր կողմից բարձրաձայնվող հարցերին»: 

դիտվել է 544 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am