2020-ը կարող է Արցախում պատերազմի բռնկման տարի դառնալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։

«Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», - լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա նաև հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա: «Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը՝ եզրափակելով. - «2019 թվականին բանակցությունների ձևաչափը

մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։

Այսպես, Ալիևը Հայաստանի ղեկավարությանը մեղադրում է հակասական և իրար բացառող հայտարարություններ անելու մեջ, և ներկայացնում, որ հիասթափված է Փաշինյանի իշխանությունից: Ալիևը նշել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը սկզբում պահանջում էր, որ Ադրբեջանը բանակցություններ վարի ոչ թե Երևանի, այլ ԼՂ հայերի հետ, ինչը կտրականապես մերժվել է: Նրա խոսքով՝ դրան աջակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, և բանակցությունները, նախկինի պես, ընթացել են Երևանի և Բաքվի միջև:

Դրանից հետո, Ալիևի խոսքով, Հայաստանն առաջ է քաշել նոր թեզ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչը նույնպես մերժել են և՛ միջազգային միջնորդները, և՛ Ադրբեջանը: «Մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է. հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, ինչը ընդունվում և աջակցություն է ստանում միջազգային հանրության կողմից»,- ասել է Ալիևը:
2020 թվական, փաստորեն, Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են ղարաբաղյան կարգավորման գործընթացում խորը հակասություններով: Ալիևը փորձում է հայկական կողմի վրա բարդել բանակցությունները վիժեցնելու մեղքը:

Մյուս կողմից նա ներկայացնում է Բաքվի դիրքորոշումը՝ ցույց տալով, որ համաձայն չէ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին, և բացի այդ, հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ալիևի դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների համար շահեկան է, քանի որ այն ի ցույց է դնում Ալիևի՝ ոչինչ չզիջելու քաղաքականությանը: Հենց այս պատճառով ՀՀ իշխանությունը պետք է ոչ մի րոպե չթուլացնի Արցախի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի կազմում Արցախի անհնարինության դիրքորոշման ներկայացումը ողջ միջազգային հանրությանը:

Դա ապացուցելու բազմաթիվ փաստեր կան, պարզապես պետք է կարողանալ դրանք օգտագործել ի շահ հայկական կողմի դիրքորոշման:
Այս մթնոլորտում չի կարելի բացառել, որ 2020-ը կարող է Արցախում պատերազմի բռնկման տարի դառնալ՝ հաշվի առնելով կողմերի մոտ հակադիր տրամադրությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2851 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am