Ովքեր են փրկագին տվողները

Մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք իրականացրած Աննա Հակոբյանն անցած շաբաթ` դեկտեմբերի 14-ին, կրկին դրամահավաք էր անում։ Արդեն ավանդույթ է դառնում ճոխ սեղանների շուրջ հարուստներին հավաքելը եւ նրանց համար աճուրդներ կազմակերպելը։

Այսօր Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նիվրատուների ցանկը. նրանք 84-ն են, բավականին խոսուն է:  Ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, ընկերությունը հիմնադրամին է նվիրաբերել 200 մլն ՀՀ դրամ: Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ դատախազությունը գործ է հարուցել ԶՊՄԿ-ի խողովակաշարի վնասման եւ թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ : Վերջին շրջանում էլ որոշ լրատվամիջոցներ հետեւողականորեն անդրադառնում են կոմբինատի բաժնետերերին եւ այդ համատեքստում շոշափվում է Արթուր Վանեցյանի մերձավորների անունները: Միգուցե սա այն գինն է, որը կոմբինատը վճարել է գլխացավանքից հեռու մնալու եւ շարունակելու բնականոն գործունեությունը, հատկապես, որ 400 հազար դոլարը քիչ փող չէ:

100 հազար դոլար էլ հիմնադրամի հասույթին փոխանցվել է բարերար-գործարար Գաբրիել Ջեմբերջիի կողմից, վերջինս Սերժ Սարգսյանի եղբոր Լեւոն Սարգսյանի բիզնես-պարտնյորն էր, որը, թվում է, պետք է արժանանար Լեւոն Սարգսյանի ճակատագրին, բայց ոչ, նա էլ իր ազատության գինն է վճարել։

«ՅՈՒՔՈՄ» ընկերությունը հիմնադրամին նվիրաբերել է 15 մլն դրամ: Իշխանությունների ախպերացու Սամվել Ալեքսանյանի ընտանիքը մշտական իր դերն ունի բարեգործական ծրագրերում, այս անգամ նվիրատուն դուստրն է՝ Լուսինե Ալեքսանյանը, ով հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ: Խոշոր նվիրատուների ցանկում են նաեւ «Fondation Armenia»-ն՝ 18 հազար ԱՄՆ դոլար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 7 մլն ՀՀ դրամ, «ՍԱՍ Գրուպ»-ը՝ 5 մլն ՀՀ դրամ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ 5 մլն ՀՀ դրամ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2.5 մլն ՀՀ դրամ, «Ռոստելեկոմ Հայաստան»-ը՝ 2 մլն ՀՀ դրամ, «Հոﬖանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն՝ 1 մլն ՀՀ դրամ, «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ 1 մլն ՀՀ դրամ:

Դժվար չէ ասել ՝ այս բարերարներն իրենց քսակն առատորեն կբացեի՞ն, եթե հիմնադրամը ղեկավարեր ոչ թե վարչապետի տիկինը, այլ մեկ ուրիշը: Իհարկե՝ ոչ, իսկ հիմա պատրաստ են ոչ միայն գրպանները, այլեւ սրտները բացել, քանի որ դա գին ունի, իրենց ապահով ապրելու գինը:

Անի Սահակյան

 

դիտվել է 2775 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am