Տոնածառիս գոյությունը ավտոբուսիդ վարկին վնաս չէ

Ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը համաձայնության են եկել, որ մայրաքաղաքում տրանսպորտային նոր համակարգի ներդրումը պետք է անեն վարկի միջոցով։

Երևանի տրանսպորըային խնդրի լուծման համար 120, 150 կամ միգուցե 250 մլն դոլար է անհրաժեշտ և այդ գումարը կառավարության աջակցությամբ վարկային միջոցներով կփորձեն գտնել ։ Թե որ միջազգային բանկից կամ կառույցից են վարկ վերցնելու, Մարությանը չի բացահայտել:

Ըստ քաղաքապետի`տրանսպորտային նոր ցանցի համար խոշոր գումարներ են պետք, համայնքն այդքան գումար չունի և պետությունն այս հարցում պետք է օգնի համայնքին։ «Կառավարության հետ քննարկել ենք, թե ինչ ֆորմատով, ինչ վարկ է լինելու, որ ռեսուրսն է այդ վարկը տրամադրելու և ինչպես է գործելու ցանցը»,–ասել է քաղաքապետը։ Նրա խոսքով` խնդիրը մենակ ավտոբուսներ գնելով չի լուծվում, համակարգը պետք է ճիշտ աշխատի։ «Դժվար է որոշել` ինչ համակարգով են այդ ավտոբուսներն աշխատելու, ինչ տոմսային համակարգ է գործելու, ինչ գին։ Դրա համար մի փոքր երկար է այդ ամենը տևելու։ Չնայած երկար ասվածն էլ տեղին չէ, մեկ տարի է մենք զբաղվում ենք այս խնդրով, իսկ մեկ տարին նման ծրագրի, այդ չափի գումարների համար քիչ է»,–ասել է Մարությանը` հավելելով, որ նախորդները 2013–ին այդ գործընթացը սկսել են և մինչև 2018 թվականը այդ ոլորտում գրեթե ոչ մի բան չէր արվել։
Հայկ Մարությանը սակայն մեղմ ասած ազնիվ չէ, որովհետև նախորդ իշխանությունը Երևանի տրանսպորտային նոր ցանցի մշակման համար WYG միջազգային քոնսալթինգային ընկերությանը 800 հազար եվրո էր վճարել, որ ընկերությունը մշակի նոր տրանսպորտային ցանց և այդ աշխատանքն արդեն արված է: Նոր ցանցով նախատեսվում էր, որ Երևանում ներկայիս 2039 տրանսպորտային միջոցների փոխարեն ընդամենը 850 մեծ ու միջին չափի ավտոբուս ու 89 տրոլեյբուս է շահագործվելու։ Հանրային տրանսպորտն աշխատանքը սկսելու է առավոտյան 6։45-ին, ավարտելու` կեսգիշերին։ Ընդ որում, տրանսպորտն աշխատելու էր 5-15 հաճախականությամբ

Ծրագրի իրագործմամբ, նախատեսված էր վերացնել նաև «գծատեր» հասկացությունը։Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր տրանսպորտային նոր ցանցը գործարկել 2019թ-ից։ Հեղափոխական քաղաքապետը այդ ժամկետը չպահեց, իսկ նոր ժամկետ դեռ չի նշում։ Փոխարենն ասում է, թե համայնքը տրանսպորտի հարցի լուծման համար փող չունի, պետք է վարկ վերցնել: Փաստորեն համայնքը տոնածառի համար 325 մլն դրամ փող ունի, իսկ ավտոբուսի համար պետք է վարկ վերցնի, ընդ որում դեռ պարզ չէ ինչքան` 120, 150, թե 250 մլն դոլար: Փաստորեն նախորդներին մեղադրում են ոչինչ չանելու մեջ, իսկ մեկ տարում իրենք անգամ վարկի չափը հստակ չեն հաշվել: Այ եթե տոնածառի փող լիներ, հիմա վաղուց հաշված կլինեին:


Հայկ Դավթյան

դիտվել է 1290 անգամ
Լրահոս
Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am