Երևանի բյուջեն ճաքել է

 


Երեւանի ավագանու տարեվերջյան նիստում հաստատվել է Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեն, որը եկամուտների գծով նախատեսվում է 107 մլրդ 147 մլն դրամ, ծախսերի գծով՝ 116 մլրդ 259 մլն դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 113 մլն դրամ։
Հարցը ներկայացվող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշել է, որ 2019-ի բյուջեի եկամուտների սահմանվել էին 83,77 մլրդ դրամ. «Ծրագրված եկամուտները գերազանցում են 2018-ի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 38,4 մլրդ դրամով կամ 56 տոկոսով: 2019 թվականին քաղաքի սեփական մուտքերը կազմել են 29 տոկոս, իսկ 2020-ին կկազմի 32,6 տոկոս: Սա խոսում է համայնքի անկախության ցուցանիշի աճի մասին:
2020 թվականի բյուջեի ծախսային մասի 90,3 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին: 2020-ի քաղաքային բյուջեի ծախսային մասը 2019-ի հաստատված բյուջեից ավելի է 31,9 մլրդ դրամով, այդ թվում 20,8 մլրդ դրամը բյուջեով նախատեսված ցուցնաիշի ավելացումն է որպես պատվիրակված լիազորություն:
2020 թվականի բյուջեի ծախսերի մեջ սոցիալական ոլորտի ծախսերը կազմում են 31,8 տոկոս, տրանսպոտի ոլորտի ծախսերը՝ 19,5 տոկոս, շրջակա միջավայրի ծախսերը՝ 17,3 տոկոս:
Կառավարման մարմնի` քաղաքապետարանի և վարչայան շրջանների պահպանման համար նախատեսվել է 9,4 մլրդ դրամ կամ ծախսերի 8,2 տոկոս, որից աշխատավարձի ֆոնդը կկազմի 5,5 մլրդ դրամ, պարգեւատրման ֆոնդը՝ 1.89 մլրդ դրամ (նախորդ տարվանից 100 մլն-ով պակաս): Նկատենք սակայն, որ
աշխատավարձային ֆոնդը կազմում է Երևանի սեփական եկամուտների շուրջ 40 %-ը. այսինքն՝ փողի գրեթե կեսը կծախսվի ադմինիստրացիայի ծախսերի վրա, որը խոսում է շատ մեծ ուռճացվածության մասին:
Աննախադեպ մեծ է նաև բյուջեի դեֆիցիտը. 9 մլրդ 113 մլն դրամ, որը կազմում է Երևանի բյուջեի 8 տոկոսը։
Համեմատությա համար նշենք, որ 2019 թվականին Երևանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 1 մլրդ 269 մլն դրամ, իսկ եկամուտները եղել են 83 մլրդ 77 մլն դրամ: Այսինքն` դեֆիցիտը կազմել է բյուջեի մուտքերի մոտ 1,5 տոկոսը: Իսկ Երևանի 2018 թվականի բյուջում դեֆիցիտը ընդամենը 48 մլն դրամ է կազմել, այն դեպքում, երբ եկամուտները պլանավորված են եղել 80 մլրդ 189 մլն դրամ: Այսինքն` դեֆիցիտը կազմել է մուտքերի ընդամենը 0,06 տոկոսը: 2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 413 մլն դրամի չափով, իսկ դեֆիցիտը՝ 68 մլն դրամ, որը կազմում է բյուջեի 0,08 տոկոսը:
Մինչդեռ 2020 թ. Երևանի բյուջեում դեֆիցիտը պլանավորված է 9 մլրդ 113 մլն դրամ, այսինքն` եկամուտների 8,5 տոկոսը: Փաստորեն` դեֆիցիտը նախորդ տարիների համեմատ բազմապատիկ անգամներ աճել է:
Այս առումով Երևանի 2020 թվականի բյուջեն կատաստրոֆիկ է: Ընդ որում, որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, նշվում է արտաքին և ներքին պարտքերի ավելացումը: Իսկ թե հետագայում ինչպես է քաղաքը դուրս գալու այս պարտքի տակից, հայտնի չէ:
Ընդամենը արձանագրենք, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որին անընդհատ մեղադրում էին Երևանի միջոցները վատնելու մեջ, երբեք այսպիսի մեծ ճեղքավածքով բյուջեի պլանավորում թույլ չի տվել: Իսկ Հայկ Մարությանի գալուց հետո բառիս ամենաուղիղ իմաստով Երևանի բյուջեն ճաքել է:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1591 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am