Հայաստանի երեք հարևանների կարևոր որոշումը

Թբիլիսիում օրերս կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարարները քննարկեցին ռազմավարական համագործակցության և համատեղ տնտեսական ծրագրերը, որոնք երկրները միասին են իրականացնում:
Նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 2020-2022 թվականների համագործակցության նոր գործողությունների ծրագիր: Փաստաթուղթը բոլոր ոլորտներում երեք երկրի ընդհանուր շահերի կոնկրետ քայլերն ու պլանները, ինչպես նաև եռակողմ համագործակցության մեխանիզմներն է սահմանում:

Հյուրերը Վրաստանին հայտնել են իրենց աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:

«Մեր համագործակցությունը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ մեր պետությունները անցնում են դաշինքի նոր փուլի: Մենք ունենք ընդհանուր տեսլական տնտեսության և քաղաքականության ոլորտներում», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլման Մամեդյարովը:

Սա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի 8-րդ եռակողմ հանդիպումն էր, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել աճող երկկողմ և եռակողմ գործակցությունից, և ևս մեկ անգամ ընդգծել, որ հավատարիմ են գործակցության ընդլայնմանը՝ հիմնված ռազմավարական գործընկերության, բարիդրացիական հարաբերություների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Փաստորեն, արտգործնախարարները առիթը բաց չեն թողել հերթական անգամ վճռական աջակցություն հայտնելու երեք երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ճանաչված միջազգային սահմաններին: Նրանք հարկ են համարել ընդգծել, որ տարածաշրջանային հակամարտությունները հարված են հասցնում խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը և տնտեսական զարգացմանը, ստատուս քվոն անընդունելի է և չի կարող շարունակական լինել, ինչպես նաև պահանջում է շուտափույթ կարգավորում խաղաղ ճանապարհով:

Հետաքրքրական է, որ կողմերը հերթական անգամ կարևորել են Աբխազիայում և Ցխինվալում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության վրա, ինչպես նաև համաձայն ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵՄ համապատասխան բանաձևերի և դրույթների: Կողմերը նաև ընդգծել են փախստականների և հարկադիր տեղահանվածների անվտանգ վերադարձի կարևորությունը:

Ուշագրավ է, որ երեք երկրների արտգործնախարարները ևս մեկ անգամ ընդգծել են եռակողմ գործակցության կարևորությունը պաշտպանական ոլորտում, ինչպես որ նշված է 2018թ. ստորագրված փոխգործակցության հուշագրում, ընդգծել են եռակող զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև գործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ թվում բարձր մակարդակով:

Այսպիսով, Հայաստանի երեք հարևանները կարևոր որոշումներ են արձանագրել: Նկատենք, որ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցնում է թեման, թե Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային համագործակցության ծրագրերից: Այժմ մեր հարևանները համագործակցության ևս մեկ օրինակ են ցույց տալիս:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4639 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am