Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Հենրիկ Մխիթարյանից ու նրա մորից

Հայաստանում ընդլայնվող հեղափոխական զոմբիզմը այլևս չի ճանաչում տարածություն ու սահման. հերթը հասել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին ու նրա մորը` Մարինա Թաշչյանին:

Ինքանհռչակ հեղափոխականների զոմբիացված բանակը սոցիալական ցանցերում վիրտուալ հարձակում է կազմակերպել ֆուտբոլիստի մոր նկատմամբ, լկտիաբար վիրավորել ու պիտակավորել նրան: Պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի սկանդալային ընտրությունն էր: ՀՖՖ նախագահի ընտրությունն անցել է մամուլի աշխատանքի սահմանափակումներով, ֆեդերացիան հրաժարվում էր հավատարմագրել ֆուտբոլային երկարամյա մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, գործկոմի կազմում չի ընդգրկվել, այն դեպքում, երբ նա արդեն ավելի քան 4 տասնամյակ ֆեդերացիայի ներկայացուցիչ է, նաև լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի այրին:

Լրագրողների հետ զրույցում տիկին Մարինա Թաշչյանը քննադատական գնահատականներ է հնչեցրել ՀՖՖ նախագահի ընտրության կապակցությամբ՝ այն անվանելով խայտառակ և ուղղորդված գործընթաց: Դրանից հետո սոցցանցերում խայտառակ գրոհ սկսվեց. Մարինա Թաշչյանի հասցեին վիրավորական բառեր և արտահայտություններ հնչեցին` նրան մեղադրելով իշխանության դեմ դուրս գալու համար: Մարինա Թաշչյանը լրատվամիջոցների հետ զրույցում չի բացառել, որ Հենրիկ Մխիթարյանը կհրաժարվի խաղալ Հայաստանի հավաքականում: «Որոշումը թող ինքը կայացնի, նա խաղում է ազգի համար։ Ինքն արդեն թող որոշի, եթե իր մորը վիրավորել են, կշարունակի, թե ոչ»:
Եթե իշխանության տկարամիտ կողմնակիցների անունից Նիկոլ Փաշինյանը անհապաղ ներողություն չխնդրի Հենրիկ Մխիթարյանից ու նրա մորից, և Հենրիկն էլ հանկարծ իսկապես հեռանա ազգային հավաքականից, դա կլինի մեծագույն խայտառակություն Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ: Աշխարհի ցանկացած պետություն, ցանկացած ժողովուրդ կերազեր Հենրիկ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ ունենալ: Իսկ Հենրիկը ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլև շատ լավ ՀՀ քաղաքացի և հայ: Նա ամենամեծ համաշխարհային ճանաչում ունեցող ՀՀ քաղաքացին է, ով միայնակ անում է մի ամբողջ դիվանագիտական կորպուսի գործ, ընդ որում միանգամայն անվճար: Ի դեպ, անցյալ տարի հեղափոխական իշխանությունները Հենրիկ Մխիթարյանին զրկել են ՀՀ դիվանագիտական անձնագրից: Իրականում Հենրիկ Մխիթարյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու հավաքականը ոչինչ չեն տալիս, մինչդեռ Հենրիկի անունն ու պրոֆեսիոնալ նշաձողը շատ մեծ բան է տալիս ՀՖՖ-ին: Եթե 21-րդ դարում հայ ժողովուրդը ունենալու է լեգենդներ, ապա դրանց մեկն ու վստահաբար առաջինը Հենրիկ Մխիթարյանն է լինելու:
Պարո'ն Փաշինյան, բացատրեք ձեր զոմբիներին ու ֆեյքերին, որ սա սևերի ու սպիտակների կռիվ չէ. սևը դուք եք, իսկ Հենրիխ Մխիթարյանը կենդանի լեգենդ է:


Հայկ  Դավթյան

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխության ժամանակ հրապարակի հարթակից վանկարկում էր Հենրիկ Մխիթարյանի անունը և խնդրում էր, որ Մխիթարյանը գա Հայաստան ու կանգնի իրենց կողքին:

 

դիտվել է 31429 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am