Կմտնեն Նիկոլի կառավարական առանձնատուն. բոլշևիկներ շեն մնան

Արարատի մարզի Հովտաշատ գյուղի մի խումբ բնակիչներ ներխուժել են համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածք, փորձել են ձուկ գողանալ` ծեծելով տեղի աշխատողներին:

Նրանք հայտարարել են, թե դա իրենց գյուղի տարածքն է, հետևաբար այնտեղ գտնվող  ձկնաբուծարանը նաև ձուկը իրենցն է: Մինչդեռ ձկնաբուծարանի 100 տոկոս բաժնետերը «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանն է: Բացի այս` Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա, ովքեր մեկնել էին դեպքի վայր` նկարահանելու միջադեպը: Լրագրողի ու օպերատորի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է, խորլիգանները հայհոյել և հարված են «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանին: 

Կատարվածն է ուղղակի հետևանք է` երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի, ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարածվող ատելության քարոզի, սեփականության ինստիտուտի դեմ սկիզբ առած ոտնձգությունների քաղաքականության, որը վերահսկվում և խրախուսվում է պետական մակարդակով: Թավշյա հեղափոխությունը աննկարագրելի տեմպով գնում է դեպի բոլշևիկացում և ներհասարակական պառակտվածությունը վերաճում է դասակարգային պայքարի, որի տիպիկ դրսևորումը Հովտաշատում կատարվածն է: Հեղափոխական իշխանությունը կապիտալի վերաբաշխման հստակ խնդիր է դրել, այս ընթացքում մենք ականատես ենք եղել անհասկանալի նվիրատվությունների, մասնավոր գույքի պետականացման օրինակների:

Այս գործընթացը հասարակությանը ներկայացվել է որպես սուրբ գործ, որի արդյունքում պետությունից թալանվածը վերադարձվում է, և վերականգնվում է արդարությունը: Հասարակությանն ուղղված այս մեսիջը չափազանց վտանգավոր է, որովհետև տարբեր մարդիկ ազգային թալանը վերադարձնելու և արդարություն հաստատելու հետ կապված տարբեր մոտեցումներ ունեն: Եթե մեր գյուղի տարածքում է, ուրեմն մերն է, մենք ենք դրա տերը գաղափարը, որն առաջ է մղել Հովտաշատի հերոսներին, կարող է վարակել բոլոր նրանց, ովքեր ներքին հակվածություն ունեն, որ հարևանի տունը կամ իրենց բակի խանութը կարող էր կամ պետք է իրենցը լիներ: Սրանից քաղաքացիական պատերազմի շատ վտանգավոր հոտ է գալիս, որի հիմքում դասակարգային շահերի բախումն ու թշնամանքն է: Եթե պետությունն ապօրինի հարստացման դեմ պայքարի անվան տակ խոսում է առանց դատարանի որոշման մասնավոր գույքի բռնագանձման մասին, ուրեմն երկրում կարող են հայտնվել մարդկանց խմբեր, որոնք ինքնադատաստանի ձևով կփորձեն ապօրինի հարստացածների հարցը լուծել: Իսկ հանրային ընկալման մեջ ապօրինի է դիտվում բոլոր մեծահարուստների կուտակած հարստությունը: Այս իմաստով Հովտաշատի միջադեպի բացահայտումն ու խուլիգանական արարքի մասնակիցներն օրենքի ուժով պատժելը կանխարգելիչ նշանակության հարց է: Հակառակ պարագայում, եթե սեփականության դեմ ոտնձգության մսաղացը գործի դրվեց, դրանով անցնելու են բոլորը, այդ թվում նաև այսօրվա հեղափոխականները: Բոլոր օլիգարխների և նրանց արբանյակների օբյեկտները մեկ առ մտնելուց հետո գազազած խմբերը մի օր անպայման կմտնեն նաև Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն և կպահանջեն, որ Մարիամիկի համար պետական միջոցներով գնված Ջիփն ու տիկին Աննայի թանկարժեք կոսմետիկան ծառայի իրենց ընտանիքներին:
Իսկ լրագրողները այս ողջ գործընթացի անմեղ մեղավորներն են, որովհետև նրանց բաժին է ընկել ամենադժվար գործը` ճշմարտությունն արձանագրելու և պատմելու գործը: Իսկ ճշմարտությունը միշտ մերկ է, դրա համար բոլորը փորձում են այն ոչնչացնել կամ ծածկել: Դա անում են` ծեծելով, կոտրելով, ներխուժելով խմբագրություն, ձվեր նետելով ու կալանավորելով: Այս հոսանքի դեմն առնելը Նիկոլ Փաշինյանի անմիջական պարտականությունն է, այլապես այդ հոսանքը մի օր անպայման քշելու է հենց իրեն` հեղափոխության առաջնորդին: 


 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 6952 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am