Օրվա լուրերը՝ մեկ տողով կամ քարկտիկ՝ ժողովրդավարական արժեքների հետ

Օրվա լուրերը՝ մեկ տողով կամ քարկտիկ՝ ժողովրդավարական արժեքների հետ

լուր 1. Ձերբակալվել է իշխանություններին ամենասուր քննադատող 5֊րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։

լուր 2. 10 ոստիկաններ Համասլարանից ձեռնաշղթաներով բռնել են ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին, հետո մի քանի ժամից ազատել։ Ուսանողական խորհուրդը հայտրարություն է տարածել ռեպրեսիայի դեմ, որտեղ ասվում է, որ Ափոյանին տարել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում։

լուր 3. Այն բանից հետո, երբ Մարինա Թաշչյանը՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մայրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդրեացիայի նախագահի ընտրությունը անվանեց «սա խայտառակ շոու էր, ընտրություն չէր», իշխանության աջակիցների բանակը ցանցային հարձակում սկսեց նրա դեմ։ Ասում են՝ իշխանության ֆեյքերն են, բայց նկատեցի որ բազմաթիվ կոնկրետ անձինք են մասնակցում արշավին։ Այն աստիճան վիրավորեցին Թաշչյանին, որ նա չի բացառել, որ Հենրիխ Մխիթարյանը կհրաժարվի խաղալ Հայաստանի հավաքականում։ «Որոշումը թող ինքը կայացնի, նա խաղում է ազգի համար։ Ինքն արդեն թող որոշի, եթե իր մորը վիրավորել են, կշարունակի, թե ոչ»,-ասել է նա:
Զարմանալի՞ է, չէ՞ որ մի ժամանակաշրջանում, որտեղ կարելի է հռետորական հարց տալ, թե՝ էլ ինչ հայկական ֆուտբոլ՝ առանց Մխիթփարյանի, հեղափոխականները հարձակվում են հենց նրա վրա։ Զարմանալի բան չկա, բոլոր հեղափոխականներին բնորոշ է ամեն ինչ մերժելն ու քանդարարությունը՝ նույնիսկ իրենց հայրենիքին վնաս հասցնելու հաշվին։ Տարբերությունն այն է, որ նախորդ դարաշրջանի հեղափոխականները գաղափար էին դնում իրենց գործողություններում, օրինակ, բոլշևիկները նախ անունը դնում էին՝ բուրժուական, հետո հարձակվում, ռեպերսիաներ անում ու քանդում։ Հայկական այս հեղափոխականների տակ գաղափար չկա, գաղափարի տեղը անձ է, որի շուրջ զիլինա պարելով հեղափոխականները հարձակվում են նրա քմահաճույքների դիմաց դուրս եկած յուրաքանչյուրի վրա, այս անգամ՝ Հայաստանի փառապանծ ֆուտբոլիստի մոր վրա։

Այս թավշյա հեղափոխականների սիրած գործը նախորդների հետ համեմատվելն ու նախորդների ֆոնին վեր֊վեր թռնելն է, վեր-վեր են թռնում հիմնականում 3 բանով.
1֊ին՝ թե իրավական երկիր են կառուցում, և որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ Այս հավաստիացումը քանդվեց արդեն անցյալ տարի։
2֊րդ՝ որ իրենք ազատ ու արդար ընտրություններ են անում։ ՀՖՖ֊ի նախագահի ընտրությունը բացահայտեց այս սուտը, և հենց այս բացահայտման համար էլ հարձակվել են Թաշչյանի վրա։ Ուրեմն, արդեն պարզ է, որ եթե այս իշխանությունը մնա, ապա հաջորդ ԱԺ ընտրությունները ճնշումներով են լինելու։
3֊րդ՝ թե իրենք սուրբ են, անարծաթ, կոռումպացված չեն։ Այսուհետ, ամեն անգամ, երբ իշխանության մարդիկ ասեն՝ «լափաման», կլսվի բյուջեի հաշվին վարչապետի կնոջ 40 հազարանոց մակյաժի շրշյունը, նրա դստեր մեքենայի անվադողերի վզզյունը, ԱԺ նախագահի պարգևավճարների ճռճռոցը ու մյուս պարգևատրումներն ու աշխատավարձերի բարձրացումները։

Ժամանակի ընթացքում լափամանի գնալով՝ ուժգնացող ձայները խլացնելու են հեղափոխականների բոլոր ելույթները։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am