Ով է կազմակերպելու իրավապահների «հուղարկավորությունը»

Իշխանությունները ծանր են տանում, երբ մամուլն ու փորձագիտական շրջանակները պատեհ առիթներով բարձրաձայնում են, որ թավշյա իրադարձություններից հետո Հայաստանում իրավապահ համակարգը մահացել է, հուղարկավորող չկա:

Այն, ինչ անում են այդ անվան տակ հանդես եկողները, հեռու է իրավաբանությունից ու տեղավորվում է քաղաքական դաշտում: Հոկտեմբերի 27-ի գործով Սամվել Ուզունյանի Հայաստանից հեռանալու պատմությունը լավագույնս բնորոշում է իրավապահների գործունեությունը եւ ջրի երես հանում նրանց ողջ «պրոֆեսիոնալիզմը»:
Մի քանի օր առաջ հիտերիա բարձրացավ 51 հազար դոլար կաշառքի մեջ մեղադրվող Ուզունյանի  «փախուստի» վերաբերյալ:
Իրավապահների տարածած հաղորդագրություններից պարզ դարձավ, որ նախկին դատավորը կարողացել է հեռանալ երկրից ճիշտ այն օրը, երբ իրեն մեղադրանք է առաջադրվել: Թե ինչպես է հաջողվել Ուզունյանին լքել երկիրը, երբ օդանավակայանում իր ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել, սրա պատասխանը կարող են տալ միայն իրավապահները:
Ճամպրուկը թողնելով Զվարթնոց օդանավակայանում՝ փաստ է, որ Ուզունյանը հաջողացրել է մեկնել Ռուսաստան։
Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ դատախազի տեղակալը դեռևս ուրբաթ օրը Ուզունյանի նկատմամբ հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որը նույն օրը բավարարել է։ Դրանից հետո գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել նախկին դատավորին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ և գրություն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որպեսզի անձին առաջադրվի մեղադրանք և լուծվի խափանման միջոցի հարցը։ Շաբաթ օրն արդեն ՀՔԾ-ն դիմել է դատարան, որոշ տեղեկություններով դատարանը պետք է վճռեր կալանավորել Ուզունյանին, մինչ այդ որոշումը պաշտոնապես կլիներ, նախկին դատավորը լքել է Հայաստանը : Ինչ է ստացվում, ստացվում է, որ Ուզունյանը եղել է իրավապահ կառույցների ուշադրության ներքո, սակայն վերջիններս կամ չեն կարողացել իրենց պարտականությունները կատարել եւ նրան պահել իրենց վերահսկողության ներքո, կամ էլ միտումնավոր թույլ են տվել, որպեսզի հեռանա երկրից, որպեսզի հետո մեծ աղմուկ բարձրացնեն, թե հերթական նախկինը փախուստի դիմեց: Այս իշխանության մեկուկես տարիների ընթացքը ցույց տվեց, որ նախկիններից որեւէ մեկի դեմ հարուցված գործը իրավական տիրույթում չէ եւ նրանց բոլորի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են փորձում տեսնել: Ուստի ավելի լավ է թողնել, որ դատավորը հեռանա, բայց թմբկահարել այդ փաստը, քան մնա այստեղ եւ դատավարությունը ջրի երես հանի գործընթացի ողջ խայտառակությունը:

Մի ուշագրավ դրվագ էլ կա այս պատմությունում, դա Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերված փամփուշտն է: Ինչպես եւ երբ հայտնվեց այդ փամփուշտը ճամպրուկի մեջ, կարելի է ենթադրել: Մի բան հաստատ է, որ կասկածյալը, ով ցանկանում էր ժամ առաջ լքել Հայաստանը, որեւէ կասկածելի իր չէր տանի իր ուղեբեռում: Իսկ դա նշանակում է, որ մինչ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը, նրան կալանավորելու որոշում կայացնելը օդանավակայանում նախապես իմացել են, որ նրան չի կարելի դուրս թողնել ու ուղեբեռում կասկածելի իր են գցել: Ահա սա մեր իրավապահների եւ իշխանության իրական դեմքը:

Անի Սահակյան

դիտվել է 3896 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am