Փաշինյանը Պուտինից պետք է բացատրություն պահանջի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Փաշինյանը խոսեց պատերազմի բռնկման մասին՝ արձանագրելով. «Առավել ևս կարծում եմ, որ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը»:

Սակայն մինչ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Ադրբեջանը դիմում է պատասխան քայլի:

Պարզվում է, Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական նորագույն, հինգերորդ սերնդի կործանիչների՝ Су-57-երի գնմամբ՝ այսօր այս մասին հայտնել է մոսկովյան Ведомости պարբերականը։ Ըստ հրապարակման, կործանիչների գնման բանակցությունների «կանաչ լույսը» տրվել է ամենաբարձր քաղաքական մակարդակով։ Ведомости-ն հիշեցրել է, որ այս հոկտեմբերի 3-ին Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։
Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական 5-րդ սերնդի Սու-57 կործանիչների նկատմամբ: Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Ըստ այդ տեղեկատվության՝ ռազմատեխնիկական գործակցության հարցերը քննարկվել են հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:

Թերթի աղբյուրները պնդում են, որ Ադրբեջանը ռուսական կործանիչներով սկսել է հետաքրքրվել այն բանից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց Սու-300ՍՄ 4 կործանիչներ: Այնուամենայնիվ, թերթի աղբյուրները չեն բացառումը, որ բանակցությունները կարող են շատ երկար ընթանալ, քանի որ Բաքուն մի շարք պայմաններ է առաջ քաշել: Որպես այլընտրանք՝ Ադրբեջանը կարող է դիտարկել նաև չին-պակիստանյան JF-17 կործանիչները, որոնք մշակված են Ռուսաստանի հետ գործակցությամբ, բայց շատ ավելի մատչելի են:

Նկատենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր Ռուսաստանի հետ սպառազինության ոլորտում նոր հնարավոր գործարքի մասին:
Այսպես, կարող ենք արձանագրել, որ Սոչիում Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում, հնարավոր է, քննարկվել է Ադրբեջանին դարձյալ զինելու թեման, և իհարկե, Պուտինի համար որևէ խնդիր չկա, որ Ռուսաստանը շարունակի զինել Ադրբեջանին: «Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար կար, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և հաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերը», ասում էր Պուտինը դեռ հոկտեմբերին:

Փաստորեն, ոչ միայն առևտրատնտեսական, այլև՝ ռազմատեխնիկական հարաբերություններում նոր բարձունքներ նվաճելու միտումներ են նկատվում:
Հայաստանի այսօրվա իշխանությունները, հեղափոխական աջակիցները, որոնք տարիներ առաջ նախկիններից պահանջում էին բացատրություն, թե ինչու՞ է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զինում Ադրբեջանին, ՀՀ նախկին իշխանություններին համարում էին ապաշնորհ այդ հարցում, հիմա պետք է ցույց տան, թե իրենք Ռուսաստանի իշխանությունների հետ ինչպես են պայմանավորվելու այս հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2185 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am