Խաղաղապահներ Արցախում, նոր բնակավայրերի կառուցման դադարեցում. Հստակ պահանջ մեր առջև

Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ:

Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ հարթել հակամարտության վերջնական կարգավորման համար:
Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ելքեր փակուղուց», այդ նպատակով փորձագետներն առաջարկում են կենտրոնանալ երեք հարցի վրա, որոնց շուրջ կողմերը հակադիր դիրքորոշումներ են ունեցել 90-ականների պատերազմից ի վեր, հայտնում է «Ազատությունը»։

Առաջինը Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ճակատագիրն է։ «Ադրբեջանցիները ստիպված են եղել լքել այդ շրջանները պատերազմի ժամանակ, նրանց փոխարեն այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից տեղահանված հայերը», - փաստել են փորձագետները և պնդում՝ փակուղուց դուրս գալու համար Հայաստանը կարող է համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դադարեցնել նոր բնակավայրերի կառուցումն այս տարածքներում, եթե Ադրբեջանն իր հերթին խոստանա միջազգային դատարաններում բնակեցման վերաբերյալ հայցեր չներկայացնել և հրաժարվել հետագա պատժամիջոցներից. «Սա բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցություններում», - համոզված է Միջազգային ճգնաժամային խումբը:

Երկրորդ հարցը, որը, ըստ փորձագետների, կարող է ճանապարհ հարթել կարգավորման համար, բանակցություններն են հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու, դրա կազմի ու մանդատի շուրջ։ «Նման առաքելությունը կարող է օգնել նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղության համար և ապահովել խաղաղության համաձայնագրի կատարումը, եթե այն ստորագրվի», - վստահեցնում է Միջազգային ճգնաժամային խումբը, փաստելով, որ 1994-ից ի վեր այդ գաղափարը պարբերաբար դրվում է շրջանառության մեջ, հատկապես Ռուսաստանի կողմից, բայց մինչ օրս երբեք չի իրագործվել:

Երրորդ և ամենաբարդ լուծվող հարցը Ղարաբաղի կարգավիճակն է։ «Հայաստանի ու Ստեփանակերտի պահանջը պետականությունն է։ Ադրբեջանը լավագույն դեպքում պատրաստ է Ղարաբաղին ինքնակառավարում առաջարկել՝ իր կազմում», - նշում են փորձագետները, հավելելով՝ դիրքորոշումները շատ հեռու են, սակայն առկա են առաջընթացի նախանշաններ: «Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել, թե ինչի կհանգեցնի Ղարաբաղին ինքնավարության տրամադրումը և ինչպես կարելի է հանրաքվե կազմակերպել կարգավիճակի շուրջ: Ճիշտ է, նրանց պատկերացումները շատ հեռու են Երևանի կամ Ստեփանակերտի համար ընդունելի լուծումներից, բայց կարող են հիմք ստեղծել հարցը քննարկելու համար», - փաստում են փորձագետները, որոնք ամիսներ առաջ այցելել էին Հայաստան ու Ադրբեջան:
«Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը դժվար կլինի, բայց դա միակ ճանապարհն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ փակուղուց», - շեշտում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, զգուշացնելով՝ «եթե կողմերը հապաղեն, կարող են բաց թողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը»:
Այսինքն, միջազգային հանրությունն արդեն նախանշում է, թե ինչ խնդիրների շուրջ համաձայնությունը կարող է ճանապարհ հարթել կարգավորման գործընթացում առաջընթացի շուրջ:

Ինչպես նկատում ենք, ամենացավոտ խնդիրների «լուծումն» ակնկալվում է հենց հայկական կողմից: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմն է պարտավոր միայն զիջումներ անել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10857 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am